Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Ով որ ծաղրում է, նա առնվազն ծաղրանքի է արժանի»

Մայիս 28,2013 19:56

Հաճախ են ծաղրում ձեր «Արի տուն» ծրագիրը, շարունակելո՞ւ եք այդ ծրագիրն իրականացնել: Լրագրողների հետ զրույցում այս հարցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ով որ ծաղրում է, նա առնվազն ծաղրանքի է արժանի, որովհետեւ «Արի տուն» ծրագիրը դա փայլուն ծրագիր է: «Արի տուն» ծրագիրը հազար ընտանիք Հայաստանում հայերը պատրաստ, դռները բացած վերանորոգում են, որ ընդունեն հայ երեխայի, հազար ընտանիք ոգեւորված ուրախ ասում է՝ գնամ, որ տեսնեմ իմ հասակակցին, իմ ընկերոջը: Բարեկամանում են, ընկերանում են: Ավելի մեծ լիցք ունեցող ծրագիր ես չեմ կարծում, որ հնարավոր է ստեղծել»:

Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ պետք չէ շփոթել «Արի տուն» ծրագիրը եւ հայրենադարձությունը. «Արի տունը հայրենաճանաչողության ծրագիր է: Մենք հայ երիտասարդին բերում ենք այստեղ, որպեսզի նա ծանոթանա իր հայրենիքին, որ տեսնի, հիանա, զարմանա»: Նախարարը կոչ արեց նրանց ճամբար այցելել ու տեսնել, թե ինչպես են խարույկ անում հայրենիքում. «Տեսեք ինչ լացի մեջ են, ինչ խնդրանքներ են առաջարկում, ասում են՝ պահեք մեզ, մի քանի օր էլ երկարացրեք: Նրանք իրոք հայանում են: Ես համոզված եմ, «Արի տան» ծրագրի ծիլերը որ տեսնում ենք, արդյունքները հետո կտեսնենք, որովհետեւ այդ երիտասարդները ինչ էլ որ դառնան, անպայման մի օր Հայաստանին օգնելու են»:

Նախարարը նաեւ նշեց, որ այդ երիտասարդներից 10-ը արդեն ամուսնացել են Հայաստանում, 50-ից ավելին սովորում են հայաստանյան բուհերում. «Այնպես որ արդյուքնները փայլուն են: Նրանք, ովքեր չեն հասկանում, չեն խորանում, չեն իմանում, թե ինչում ն է բանը: Իսրայելը զարմացել է, որ մենք բերում ենք տներում ենք պահում, իրենք տներում չեն պահում»:

Նախարարը խնդրեց լրագրողներին զերծ մնալ «Արի տուն» ծրագրի էությունը չհասկանալու ավելորդություններից:

Հրանուշ Հակոբյանը բացարձակ չհամաձայնեց այն դիտարկմանը, որ ինչ ստեղծվել է Սփյուռքի նախարարությունը, մի տեսակ մեր երկրում ավելի ակտիվացել է արտագաղթը. «Ես 180 աստիճանով ձեզ հետ համաձայն չեմ: Ձեզ հարց տվեք՝ քանի՞սն էիք անդրադառնում Սփյուռքին, Սփյուռքի խնդիրներին: Երբ այս գերատեսչությունը սկսեց աշխատել, դուք էլ սկսեցիք այդ խնդիրներով զբաղվել»:

Նախարարը գտնում է, որ իրենց նախարարության բացումն ուղղակի համընկել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, որն էլ խորացրեց արտագաղթը. «Հավատացեք, Սփյուռքի նախարարությունը արտագաղթով չի զբաղվում, ներգաղթով է զբաղվում: Հազարավոր մարդիկ գալիս, հաստատվում են Հայաստանում, վկան՝ սիրիահայերը, որոնք 7000 հոգով եկել են եւ նրանցից ոչ մեկը չի հեռացել: Սա խոսում է այն մասին, որ հայրենիքը նրանց համար դարձել է մնայուն տարածք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Միանգամայն համամիտ եմ,՝ տիկին Հրանուշ Հակոբյանի հետ, որ ,,Արի տուն,, ծրագրին մեծ ապագա
    է խոստանում, և գնալով այն ոչ թե կրկնապատկվելու, այլ տասնապատկվելու է, քանի որ արտագաղթը կապահովի այդ ծրագրի բոլոր սպասելիքները: Մեջբերելով նրա համոզիչ կարծիքը՝
    -Ես համոզված եմ, ,,Արի տուն,, ծրագրի ծիլերը որ տեսնում ենք, արդյունքները հետո կտեսնենք,
    որևհետև այդ երիտասարդները ինչ էլ որ դառնան, անպայման Հայաստանին մի օր օգնելու են:
    Անկեղծ ասած ես էլ եմ համոզված, որ այդ երիտասարդները ինչ էլ որ դառնան, անպայման մի օր
    Հայաստանին ինչ որ բանով օգնելու են,՝ թեկուզ մի պարկ արևածաղկի սերմով, որևհետև մեր սիրելի
    հայրենիքը օրեց օր զգալու է ամեն ինչի կարիք՝ թեկուզ մի տուփ լուցկի, էլի բան է: Ավելի տպավորիչ՝
    ,,Այնպես որ արդյունքները փայլուն են: Նրանք, ովքեր չեն հասկանում, չեն խորանում, չեն իմանում,
    թե ինչումն է բանը: Իսրաելը զարմանալի է, որ մենք բերում ենք տներում ենք պահում, իրենք տներում չեն պահում,,: Այստեղ մեր խելքի և հնարամտության փայլուն դրսևորումն է՝ Իսրայելի հետ
    համեմատած, որոնք չեն ֆայմում, որ իրենց երիտասարդներին տներում պահեն, այլ պահում են դրսում, բաց երկնի տակ՝, քամու, անձրևի, արևի, իր բոլոր դաժան հետևանքներով:
    Վերջապես,՝ երկրում տեղի ունեցող բոլոր բացասական երևույթները, կամ հետևանք են, կամ էլ
    պատահական համընկնում են՝ համաշխարհային ֆինանսատնտեսականկան ճգնաժամին, որը ինչպես ասում են՝ կպել է մեզ ու չի պոկվում ու պատճառ հանդիսանում արտագաղթի: Պետք է
    ավելացնել նաև այս ամսվա՝ գյուղական վայրերի կարկուտահարությունը, որի հետևանքները դեռ
    ուսումնասիրված չէ, բայց կարծում եմ, որ սա էլ կունենա՝ հակառակ ռեակցիան, այսինքն նոր ալիք
    կբարձրանա և նոր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ կառաջանա ոչ թե՝ արևելքից
    կամ արևմուտքից, այլ մեր խաղողի, բանջարեղենի, և ցորենի դաշտերից: Իհարկե մեր լրագրողների բացասական ազդեցությունը,՝ ամենակործանիչն է: Նրանք բացահայտելով այդ ամենը լռելու փոխարեն բարձրաձայնում են և այդպիսով չի գործում ժողովրդի լեզվով ասած՝ ,,սատանի ականջը խուլ,, հայտնի սնահավատությունը, և շատ անարդար՝ մեղքը բարդում տարբեր
    նախարարությունների և նույնիսկ վարչապետի կամ նախագահի վրա, չվերլուծելով,՝ թե վերջիններս ի՞նչ կապ ունեն այդ ամենի հետ:

  2. գոհար says:

    Զարմանալի ինքնագոհություն;Հետաքրքիր է,այդպես են մտածում,թե դա զրահ է;Ոչ մի բանում չեն կասկածում,ոչ մի սխալի համար ներողություն չեն խնդրում;Բացառիկ պնդաճակատություն;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031