Տամբով քաղաքի կենտրոնում զանգի կառուցման աշխատանքներին անօրինականորեն ներգրավված են հայ ներգաղթյալները: Հայտնում է «Օնլայն Տամբով» պարբերականը:
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցների ստուգումների ժամանակ, ռեկորդային՝ 100 մետրանոց զանգի կառուցման աշխատանքներին ներգրավված 28 անօրինական աշխատողներ են հայտնաբերվել՝ հայեր եւ ուզբեկներ, որոնք ոչ աշխատելու իրավունք ունեին, ոչ էլ արտոնագիր:
Յուրաքանչյուր օրինախախտի նկատմամբ կազմվել է վարչական հաշվետվություն՝ «Օտարերկրացու կողմից Ռուսաստանում ապօրինի աշխատանքային գործունեություն ծավալելու» հոդվածով: Ներգաղթյալները կենթարկվեն 2000-ից 5000 հազար ռուբլի տուգանքի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ