Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Գյումրու երկաթուղում գովաբանեց ռուսներին ու «անկոռեկտ» համարեց լրագրողին (ֆոտոշարք եւ ձայնագրություն)

Մայիս 28,2013 19:38

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրու լոկոմիտիվային ու վագոնային-վերանորոգման դեպոների վերաբացման արարողությունը:

Նշենք, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցման աշխատանքները սկսվել են դեռեւս 2010 թվականից  եւ այդ նպատակի համար ներդրվել է 93.5 մլն ռուբլի, 48.4 մլն էլ ուղղվել է շարժակազմի նորոգման համար տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը:

Վերաբացման պաշտոնական արարողության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ ռուսերենով` փորձելով շոյելով ռուսական կողմին, մասնավորապես «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինին, որն իր ելույթում նշեց, թե ռուսաց լեզուն շատ ավելի է, քան միայն հաղորդակցման միջոց ծառայելը:

«Վլադիմիր Իվանովիչի խոսքից հետո ես պարտավորվում եմ խոսել ռուսերեն լեզվով, որպեսզի հաստատեմ նրա խոսքերը, որ ռուսերենը ստեղծում է միասնական հասարակություն, այն ոչ միայն շփման լեզու է, այլ կարեւոր մշակութային հիմք է, որը մեզ այսօր միավորում է ռուս ժողովրդի հետ  եւ ստեղծում է հատուկ ֆիզիկական տարածություն ԱՊՀ սահմաններում», -ասաց վարչապետը:

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/94317208″ params=”” width=” 100%” height=”166″ iframe=”true” /]
Լրագրողներից մեկը հենց այս դեպոյում վարչապետից հետաքրքրվեց, թե որքանո՞վ էր ճիշտ ռազմավարական նշանակություն ունեցող կառույցը կոնցեսիոն կառավարման իրավունքով հանձնել ռուսներին, ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, որ Հայաստանը  ինքնուրույն ներդրումներ կատարեր երկաթուղում: Վարչապետը, լրագրողի այս հարցի պատասխանը հնչեցրեց մյուս` վագոնային-վերանորոգման դեպոյի բացման արարողության ժամանակ` անվերջ գովաբանելով ռուսներին ու շշպռելով լրագրողին `իրեն նման «անկոռեկտ» հարց հղելու համար: «Հարցը, իհարկե, տարօրինակ է,  եւ այն ձեւակերպված է, մեղմ ասած, ոչ կոռեկտ. ամբողջ աշխարհը պայքարում է նրա համար, որպեսզի իր երկիր գրավի ներդրողներին եւ հիմա ի շնորհիվ կոնցեսիոն պայմանագրի մենք ունենք բազամամիլիարդանոց ներդրումներ մեր երկրի տնտեսության մեջ: Եվ սա անկոռեկտ հարց է, ընդհակառակը հայկական կողմը խորապես հետաքրքրված է,  եւ այն ներդրումները, որոնք իրացվում են  Հայաստանում ռուսական երկաթուղիների կողմից, տեսնում ենք, որ արդյունք է տալիս, ստեղծվում է ենթակառուցվածք տնտեսական աճի համար: Այստեղ հարցը ոչ միայն ներդրումներ են, այլ այն, որ պետք է ստեղծել միասնական երկաթուղային համակարգ: Հայաստանը չի կարող իր համար ստեղծել տեղական երկաթուղի, այն պիտի լինի համակարգում` մեծ երկաթուղու համակարգում: Եվ ակնհայտ է, որ այս տեսակետից ռուսական երկաթուղու հետ համագործակցությունը  եւ աշխատանքը մեծամասամբ ճիշտ ուղի էր մեր տնտեսության ինտեգրացման համար», -ասաց վարչապետը`նշելով, որ հայկական կողմը ճիշտ ընտրություն է կատարել եւ կառավարությունը բավարարված է, որ երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնել ռուսներին:

Նկատենք, որ մինչ վարչապետը փառաբանում էր ռուսներին, Գյումրու վագոնային –վերանորգման դեպոյի բանվորները, լրագրողներին տեսնելուն պես, բողոքում էին աշխատավարձից` նշելով, որ ռուսները ստրուկի տեղ են դրել մրի ու կեղտի հետ խաղ տվող աշխատակիցներին, միայն դեպոն են զարդարում`բացարձակ չմտածելով աշխատավարձի բարձրացման մասին:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031