Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը հորդորեց. «Պահպանեք մարդուն, սիրեք իրար» (Տեսանյութ, լուսանկարներ)

Մայիս 28,2013 19:06

Այսօր՝  Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի օրը եւ Հայաստանի  առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումների շրջանակում «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը Ապարանում  տոնախմբություն էր կազմակերպել:

Ապարան էին եկել գրեթե բոլոր ապարանցի պաշտոնյաները՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ:

Arvan

Ապարանի հրապարակում միմյանց շնորհավորելուց եւ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիների դիմաց ծաղկեպսակներ դնելուց հետո տոնակատարության մասնակիցները բարձրացան «Վերածնունդ» հուշահամալիր:

aparan_007

Այստեղ պաշտոնյաներին դիմավորեցին հերոսամարտի զոհերի ազգականները: Դատախազը զոհերին օրհնող կնոջը հորդորեց. «Ոչ թո օղորմի, այլ փառք նրանց»:

Իսկ նրանից ընդունելություն պահանջող կնոջը, վստահեցրեց. «Կընդունեմ, երբ ուզես» ու հեռացավ:

aparan

Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանն էլ կնոջ դեմքին առանց նայելու հավելեց. «Կզբաղվենք դրանով, գնա՞նք պարոն դատախազ»:

«Արդեն 95 տարի այս տոնի մեջ ենք, այս հաղթանակի մեջ ենք: Եվ այդ օրը հիմք դրված հաղթանակները այսօր էլ շարունակվում են: Միշտ հարց է ծագել՝ ոնց եղավ, որ Ապարանի ժողովուրդը հանկարծ թողեց իր դաշտը, տունն ու տեղը եւ  այգեգործական գործիքներով դեմ կանգնեց կանոնավոր թուրքական արյունախում բանակին եւ ջախջախեց թուրքական զորքերին այստեղ Բաշ-Ապարանում: Իհարկե հերոսությունն էր, որ դրդեց ժողովրդին աշխարահազորային դառնալ եւ ջախջախել թուրքական բանակը… բայց հերոսությունը հենց այնպես չի լինում, այն նույնպես ինչ-որ բանի արգասիք է: Այ միշտ ինձ հարց եմ տալիս ո՞րն է պատճառը, ո՞րն է առիթը, ո՞րն է շարժող ուժը հերոսության: Դա սերն է, սերը հանդեպ մեր երկրի, մեր հայրենիքի, հողն ու ջրի, սերը հայ ազգի, իր երեխայի ու կնոջ հանդեպ: Սա է ծնում հերոսություն: Ուստի սերը պետք է կարողանանք պահել, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է դա անել, որովհետեւ սիրուց է ծնվում ամեն ինչ՝ հաղթանակները: Սիրուց է ծնվում մոլորակի ամենամեծ արժեքը՝ մարդը: Պահպանեք մարդուն, պահպանեք իրար, սիրեք իրար», նշեց Աղվան Հովսեփյանը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ շարունակեց. «Փառք ու պատիվ հայ ժողովրդին: Հպարտանում ենք, եւ ամեն հայի համար երազանք է, պարտավորվածություն է պահպանել մեր անկախությունը, որը եղել է մեր պապերի դարավոր երազանքը: Հզոր հայրենք ունենալու համար պետք է լինենք համախմբված, հանդուրժող եւ ամենակարեւորը պետք է լինենք միասնական, դա է այն  միակ ուժը, որ կարող է բերել մեզ նորանոր հաղթանակներ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031