Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. «Ռուսաստանում բանկոմատներ թալանելու համար հայերի են ձերբակալել»

Մայիս 28,2013 18:52

Մոսկվայում ձերբակալել են բանկոմատներ թալանող հայերից բաղկացած խմբի անդամների: Հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

«Օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքում մայրաքաղաքի հյուսիսային շրջանում ձերբակալվել են խմբի չորս անդամները եւ նրանց ղեկավարը, որոնք ազգությամբ հայ են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը», – հայտնել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, բանկոմատների եւ վճարաման սարքերի մի շարք գողությունների  մասին լուրը նրանք ստացել են դեռ չորս ամիս առաջ: Հանցագործները գետնից պոկում էին բանկոմատներն ու վճարման սարքերը, ապա բեռնում էին մեքենան ու տանում նշանակված վայրը, որտեղ կոտրում էին սարքերը ու հանում փողերը:

Մեկ բանկոմատից գողացած եկամուտը միջինը կազմում էր մոտ երկու միլիոն ռուբլի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031