Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ մայիսի 18-ին ստորագրած միասեռական ամուսնությունների մասին օրենքի հետեւանքով, զանգվածային բողոքի ակցիա է եղել, սակայն դրան զուգահեռ, Կաննի կինոփառատոնում լավագույն ֆիլմ ճանաչվեց Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը», որը երկու լեսբուհիների սիրո պատմություն է:
Այս ամենին զուգընթաց, Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպան է լինում գրող Դոմինիկ Վենները, ի նշան բողոքի՝ ընդդեմ ընդունված միասեռական ամուսնությունները թույլատրող օրենքի:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցն անդրադառնալով տեղի ունեցած զարգացումներին, ասաց. «Խայտառակություն է, այդ ֆիլմին տալ գլխավոր մրցանակ»:
– Իբրեւ ֆի՞լմ:
Կարդացեք նաև
-Չէ՝ որպես քաղաքականություն:
-Իսկ եթե այն դիտարկենք զուտ որպես ֆի՞լմ:
-Յուրաքանչյուր արվեստի գործ իր քաղաքականությունն ունի եւ պրոպագանդում է հստակ գաղափարներ: Ես կարծում եմ, որ դա այդ չարաբաստիկ նախագահի, չարաբաստիկ որոշումների հետ է կապված:
-Ի նշան բողոքի ինքնասպան եղավ գրող Դոմինիկ Վենները:
-Ցավում եմ, բայց նա վերջինը չի լինելու, որովհետեւ Եվրոպան գնում է անկման եւ դրա ավարտը կարող է տրագիկ լինել, եթե ազգայնական ուժերն ու հավատացյալները ոտքի չկանգնեն:
-Հնարավո՞ր է Հայաստանում էլ նմանատիպ օրենք ընդունվի:
-Մեզ մոտ չի կարող այդպիսի բան լինել, դա անհնար է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Մեզ մոտ նույնպես կարող է պրն. Գևորգյանց: Իմ կարծիքով հատկապես ոչ ամենաէական
հարցերում մենք Հռոմի Պապից անխոս ավելի կաթոլիկ պիտի լինենք: Չե որ ժողովրդավարությունը
այսօր ամենակարևորն է հայերիս համար, ավելի կարևոր քան օդը շնչելու համար:
Մեզ մոտ էլ կլինի եթե զանգվածային ընդվզում չլինի էդ չարիքի դեմ: Սրանք գալիս են աննկատ, երբ բոլորը քնած են և հաճելի “թմբիրի” մեջ են: Իսկ ուր են մյուսների արձագանքները… հա, մոռացա, մենք այսօր դեռ հացի խնդիրով ենք զբաղված, դե իսկ վաղը, ինչպես ասացի, արդեն ուշ կլինի: Միայն պարոն Գևորգյանցին հիշեցնեմ, որ Վրաստանում իսկ արդեն խայտաբղետները շքերթի “ռեպետիցիա” են անում: Հաջորդը մենք ենք, Եվրոպան միայնակ չի գլորվելու անդունդը:
Երբեք մի ասացեք երբեք: Տարօրինակ է այս Ձեր միտքը “Մեզ մոտ չի կարող այդպիսի բան լինել, դա անհնար է”: Ինչու?? ինչով ենք տարբեր? ինչով ենք ավելի լավ? կամ ավելի վատ? :
Իմ համալսարանական տարիներին երբ համարձակվում և Սոլեժենիցին էինք կարդում, երբ մտածում էինք Սովետական Ժողովրդների բարեկամության “Հզոր ” Միության հնարավոր կազմալուծման մասին?????? արդեն իսկ այս մտածելը բավական էր (Փօլիտիչեսկի նե Գրամօտեն) Քաղականապես Անգրագետ պիտակավորվէինք ու Նալբանդյան թիվ 114-ի հանձնարարությամբ հանձվէինք վերադաստիարակման կամ և նայև ուղղման մասնագիտացված մարմիններին:
Ահա, հիմա այսօր մեզ մոտ հնարավոր է, և արդեն մեր ամենօրյա իրականությունն է տեսնել մեր երիտասարդության ակտիվ բացահայտ մասնակցությունը հասարակական – քաղաքական – տնտեսական – բնապահպանական (էկոլոկիական) և այլ ոլորտներում ազատ արտահայտվելու իրենց տեսակետը, մի իրականություն, մի փաստ ոչ միայն ՄԵԶ ՀԱՆՐԱՎՈՐ ԷՐ, այլ Հանցանք էր: Տեսաք մեզ մոտ էլ, և ամենուրեք էլ Հնարավոր է: Ուրեմն համառոտ եզրակացություն: ԵՐԲԵՔ ՄԻ ԱՍԱՑԵՔ ԵՐԲԵՔ;
Հետաքրքիր է թե այդ հիվանդների շքերթը ին՞չ նպատակ է հետապնդում:
Իրենց ո՞ր արտասովոր կամ աչքի ընկնող ձեռքբերումները հասարակությանը ի ցույց դնելուն է նվիրված:
Թե՞ կլիենտ-հաճախորդ ճարելը դժվար է Հայաստանում հույս ունեն փողոոցում գտնել,
կամ էլ իրենց ապրելակերպը լայն հանրությանը ցուցադրելով երեխաներին ներգրավել իրենց շարքերը «փչացնելու» համար: