Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Սարգսյանը՝ Ռուբեն Հակոբյանին. «Ես բարեւելուն դեմ չեմ, բայց երբ բարեւում են քաղաքական հակառակորդները…» (Տեսանյութ)

Մայիս 28,2013 18:48

«Անի պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հավաքի ժամանակ նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթից հետո վեճ սարքեց: Նա սկսեց քննադատել Ռուբեն Հակոբյանին, որ Մայիսի 9-ին ջերմ բարեւել էր Սերժ Սարգսյանին:

Rubik_Serzh-2

Aravot.am-ի հետ զրույցում Պավլիկ Սարգսյանը պատմեց, որ բարեւելու տեսանյութը երբ տեսել է, մտածել է՝ իշխանությունների կողմից սադրանք է եւ ուզում են Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման վրա ստվեր գցել: Այնինչ հետո Ռուբեն Հակոբյանը պնդեց, որ բարեւել է, լավ է արել: Ըստ Պավլիկ Սարգսյանի. «Ես բարեւելուն դեմ չեմ, բայց երբ հրապարակավ բարեւում են քաղաքական հակառակորդները…այնտեղ Շուշիի շատ ազատամարտիկների ես չտեսա, օրինակ՝ Սեֆիլյանին: Երբեւիցե որեւիցե կադրում Չախոյանին ես չեմ հանդիպել»:

Պավլիկ Սարգսյանը գտնում է, որ դրանով ազատամարտիկները վերաբերմունք են ցույց տվել այս իշխանություններին, իսկ Ռուբեն Հակոբյանը գնացել եւ ջերմ բարեւել է. «Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը երբ հանդիպեցին, իրար ձեռք սեղմեցին, դա քաղաքակիրթ է: Բայց երբ գնում ես տեսնում քո մարտական ընկերները այնտեղ նսեմացված են, այդ օրը ցույցի են նստած ազատամարտիկներ, Գյումրի են գնում միտինգի, մինչդեռ այնտեղ մի խումբ իրար ջերմ ձեռքսեղմումներ են անում, որից հետո՝ խրախճանք»:

Պավլիկ Սարգսյանը նաեւ կարծում է, որ «Ժառանգության» կողմից Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը եւ մանդատները վերցնելը նույնպես սխալ է. «6 մանդատը ի՞նչ պիտի լուծի, կդառնա քաղաքապետարանը խորհրդարանի պես մի բան, որտեղ ընդդիմությունը առ ոչինչ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031