Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Ֆեյսբուքում ես որպես «Ժառանգության» մամուլի խոսնակ չեմ գրառում անում»

Մայիս 28,2013 18:30

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու հետ կապված ֆեյսբուքում գրառում էր արել, որ «Էն Աբովյանի եկեղեցու վրա ինչքա՞ն էր ծախսվել`60 մլն դոլա՜ր: Որքան գիտեմ մի քանի մեր հինավուրց եկեղեցի վերանորոգելու-վերականգնելու համար 2-3 միլիոն դոլարը ծով էր: Իսկ մնացած փողով կարելի էր հանգիստ երկու Սմերչ համակարգ գնել իր ամբողջական հրթիռային կոմպլեկտով՝ զսպելու համար Բաքվի ռազմատենչ նկրտումները: Բայց դե մեր օլիգարխները էնքան են Մոնտե-Կառլո գնացել, որ իրանց թվում ա, թե Հայաստանն էլ Մոնտե-Կառլոի պես մի անվտանգ, խնդիրներ չունեցող երկիր ա: Առաջ էլ բերդերի վրա փող ծախսելու փոխարեն եկեղեցիներ ու խաչքարեր էին սարքում՝ վերջում էլ էտ ամբողջը դարձավ թշնամու փայ: Դե դասեր քաղելու համար տարրական գրագիտություն ա պետք, սեփական պատմությունից տեղյակ լինել…»:

Aravot.am-ը Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եկեղեցապաշտ լինելը, նրա այդքան կարեւորելը եկեղեցու դերը՝ Ձեր գրառման հետ հակասություն չկա՞: Նա պատասխանեց, որ ֆեյսբուքը համարում է ոչ հանրային տարածք, եւ հետո ֆեյսբուքում ինքը հանդես է գալիս ոչ թե որպես «Ժառանգության» մամուլի խոսնակ, այլ հայտնում է իր անձնական կարծիքը. «Ես նշել էի, որ այդ գումարը կբավարարեր ոչ թե մեկ, այլ մի քանի եկեղեցու համար, իսկ մնացած գումարը ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ ծախսել ավելի շատ պաշտպանության վրա՝ անվտանգության տեսակետից: Օրհասական պահ է, մենք սպառազինության տեսակներ կան, որ գումար չունենք գնելու: Դա անընդունելի է, երբ Ադրբեջանն ունի նման կարգի զինատեսակներ, Սմերչ համակարգ, իսկ մենք դրա հակակշիռը չունենք: Սիմետրիան չի պահպանվում, իսկ դա բերում է բալանսի խախտման: Արդյունքում, եթե ռազմական հավասարակշռությունը խախտվում է՝ հետեւանքները հասկանում եք ինչ կարող է լինել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031