Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Թշնամաբար չեմ վերաբերվում միասեռական զույգերին»

Մայիս 28,2013 18:28

«Ֆիլմը չեմ տեսել, կարծիք հայտնել չեմ կարող, եթե տեսած լինեի, կասեի՝ դա գեղարվեստական արժեքնե՞ր ունի, թե՞ զուտ քաղաքականություն է: Չնայած փառատոներում ու ոչ միայն Կաննում, ոչ միշտ են գեղարվեստական սկզբունքներով առաջնորդվում: Տարածված է առաջնորդվել քաղաքական ենթատեքստերով, բայց ինձ համար դա ընդունելի չէ»,- Aravot.am-ի զրույցում անդրադառնալով Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացած Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմին, որը լեսբուհիների սիրո պատմություն է, ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ֆիլմը միասեռականություն է քարոզում, Բաբայանն ասաց. «Քարոզի տակ կարելի է հասկանալ ամեն ինչ»:

Օրերս Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպան եղած գրող Դոմինիկ Վենների մասին էլ, որն այդ քայլին գնացել էր ի նշան վերջերս ընդունված միասեռական ամուսնությունները թույլատրող օրենքի, Բաբայանը նշեց. «Այդ ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը, բայց կյանքը շատ ավելի թանկ բան է, քան նման քայլի դիմելը: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայում ընդունված օրենքին, ապա կարծում եմ, մեզ մոտ նման բան չի լինի: Քանի որ ես քրիստոնյա եմ, բոլոր դեպքերում խորին համոզվածություն ունեմ, որ Աստված կնոջն ու տղամարդուն ստեղծել է մի քիչ իրարից տարբեր, որ կարողանան ընտանիք կազմել, բայց սա բացարձակ չի նշանակում, որ թշնամաբար եմ վերաբերվում նման զույգերին, սակայն անհեթեթություն եմ համարում նման զույգերին երեխա որդեգրելու հնարավորություն տալը, որովհետեւ նման ընտանիքում երեխան բարդույթներով կմեծանա: Իսկ թե ով ում հետ ինչ հարաբերությունների մեջ կլինի, դա իմ գործը չէ, բայց համոզված եմ, որ Աստված մեզ ստեղծելուց հաստատ ինչ որ բան հաշվի է առել ու չի սխալվել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Միասեռականությունը հիվանդություն է, շեղում է նորմայից: Երբ աուտիզմով կամ դաունի հիվանդությամբ երեխա է ծնվում, հո չենք սպանում, վերացնում նրան, պարզապես հասկանում ենք, որ շեղում է տեղի ունեցել, որ նրա նկատմամբ ավելի մեծ հոգատարություն ու համբերություն պիտի դրսևորենք, քան մյուս երեխաների նկատմամբ: Սակայն ոչ մեկի մտքով չի անցնում նրանց օրինակ վարորդական իրավունք տալ կամ օդաչու դառնալու հնարավորություն տալ: Ինչու ուրեմն նմանատիպ շեղում հանդիսացող միասեռականին տալ երեխա դաստիարակելու իրավունք ??? Ես հասկանում եմ որ դա այն շեղումներից է, որը չի բուժվում, այստեղ մեղավորի բարդույթ չկա: Թող նմանատիպ մարդը լիտի իր նմանի հետ, քան թե հասարակության կարծիքից վախենալով դժբախտացնի մի աղջկա, որը ոչինչ չիմանալով կամուսնանա միասեռականի հետ…Բայց պետք չի երեխա դաստիարակելու իրավունք տալ այդ կարգի շեղում ունեցող մարդկանց!!!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031