Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Վաղը միասեռականները գնալու են Եռաբլուր՝ ցույց անելո՞ւ» (Տեսանյութ)

Մայիս 28,2013 18:18

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մայիսի 18-ին ստորագրած միասեռական ամուսնությունների մասին օրենքն ու դրա հնարավոր «կրկնությունը» Հայաստանում՝ ասաց. «Դատելով Աշոտ Մանուչարյանի ասուլիսում ասված խոսքերից, նշանակում է, որ այդ օրենքը մեզ մոտ արդեն ընդունված է: Ես կիսում եմ նրա կարծիքը: Ինձ թվում է նա սուտ ինֆորմացիա չի տարածի. մեր միասեռականներն այդ քայլը կատարեցին հանուն Եվրամիությա՞ն, թե ինչու, չգիտեմ, գուցե կաշառքով…»:

Քաղաքագետը նշեց, որ բացասաբար է վերաբերվում ոչ թե միասեռականություն երեւույթին, այլ նրան, որ դա դառնում է օրակարգի հարց եւ որ մեզ փորձում են պարտադրել «եսիմ ինչ եվրոստանդարտ»:

Շաքարյանցի խոսքով՝ «Ֆրանսիայում հակացույցեր էին այդ առիթով, եւ, եթե այնտեղ են դեմ այդ երեւույթին, ուրեմն, պարազիտ, դո՞ւ ինչի ես գնում այդ քայլին, ի՞նչ օրենք, ի՞նչ եվրոստանդարտ, սա ո՞նց է տեղավորվում մեր ավանդական արժեհամակարգում: Բա վաղը, որ Եվրամիությունը պահանջի, որ մեր եկեղեցիներն օրհնեն այդպիսի ամուսնություններն, էլի պետք է ընդունե՞նք:Եթե հավատամ Աշոտ Մանուչարյանի ասածներին, ապա արդեն եղել են դիմումներ՝ մտավորականների, եկեղեցականների կողմից, բայց իշխանությունները բլոկ են անում նման ինֆորմացիայի տարածմանը, իսկ ինչո՞ւ, կարո՞ղ է մեր իշխանության մեջ էլ կան միասեռականներին սիրողներ:

Մենք չենք միջամտում, ձեր ննջասենյակը, ում ուզում եք տարեք այնտեղ, բայց զբաղվեք ձեր գործով, պետք չէ, որ հասարակությունն ազատ ու անպաշտպան մնա, որ վաղը չէ մյուս օրը հիմարները պահանջեն գեյա-լեսբիական շքերթներ, ինչպես օրինակ, նախադեպեր կան Ռուսաստանում, որ գնում են պատերազմի վետերանների հուշահամալիրների մոտ, պահպանակներ թափում ու ցույցեր անում: Այսինքն՝ վաղը չէ մյուս օրն էլ միասեռականները գնալու են Եռաբլուր, որտեղ մեր հերոսներն են թաղված, ու ցույց են անելո՞ւ…»:

Շաքարյանցը նշեց, որ կտրականապես դեմ է նմանատիպ օրենքների ընդունմանը. «Ուղղակի չեմ հասկանում, թե ինչով է նրանց իրավունքները սահմանափակված, որ ուզում են օրենքով ազատ արձակվել. ընտրելու իրավունք ունեն, բացի այդ, ինչպես որ սովետի ժամանակ էր միասեռականությունը քրեական հանցագործություն համարվում, այժմ այդպես չէ, նրանց իրավունքները սահմանափակվում է նրանով, որ չի՞ թույլատրվում երիտասարդների, դպրոցականների մեջ քարոզարշավ անել: Դե որ այդպես է, եկեք մարդու զոհաբերություններն էլ օրինականացնենք, ինչո՞ւ ոչ, եթե միասեռականությունը կարելի է, ուրեմն սա էլ է թույլատրելի»: Շաքարյանցի խոսքով՝ Ֆրանսուա Օլանդն ինչ ուզում է անի, իսկ ով է ասել, որ մենք պետք է կրկնենք. «Դե որ այդպես է եկեք Հայաստանով մեկ քրիստոնեությունից հրաժարվենք, եթե քրիստոնյա ենք, ապա, կոպիտ ասած, այդ փաստաթղթերը պետք է հարգենք, իսկ եթե ոչ՝ թող խորհրդարանը, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ մենք հրաժարվում ենք քրիստոնեությունից ու տեսնենք, թե ինչ արձագանքներ կլինեն…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Տեսնես ինչո՞ւ են վերջին օրերին հատկապես պրոռուսական վերլուծաբանները խիստ մտահոգված համասեռականության թեմայով: Ուրիշ փաստարկ արդեն չե՞ն գտնում Արևմուտքին փնովելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031