Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Վանաձորը, Գյումրին, Կապանը, բոլոր գյուղերը պատերազմի վիճակում են» (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Մայիս 28,2013 18:19

Այսօր «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանրահավաք էին կազմակերպել Վանաձորի Արցախ պուրակում:

«Նախախորհրդարանը» քաղաքացիական, ոչ կուսակցական նախաձեռնություն է, որի առաքելությունն է նոր որակի պետության կառուցումը:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուքասզյանը եւ այլք:

PrevPhoto
NextPhoto

«Հայաստան երկրից, հայ ժողովրդից մնացել է միակ վերջին բեկորը, սակայն, այսօր մենք բոլորս գիտենք, որ այս ընթացքի շարունակության պարագայում մենք անգամ այս վերջին կտորը կորցնելու վտանգի առաջ ենք գտնվում»,-իր խոսքում ասաց «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության քարտուղարության անդամ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ, խոսելով նախաձեռնության նպատակների մասին, ընդգծեց, որ ժամանակն է իշխանությունը վերադարձնել ժողովրդին:

«Ես տեսնում եմ, որ մենք միասին կորցնում ենք երկիրը, մենք տեսնում ենք, որ ոչ մի կուսակցություն, ոչ մի կուսակցական առաջնորդ, ոչ մի նախարար, ոչ մի նախագահ, ոչ մի փրկիչ մեզ չի օգնում: Նախախորհրդարանը հասարակական քաղաքացիական ու նաեւ քաղաքական միավորում է, որը նպատակ է դրել փոխել Հայաստանում տիրող համակարգը, հասնել իշխանափոխության, եւ համաձայն ՀՀ Սահմանադրության երկրորդ կետի` ըստ որի`ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, մենք պատրաստվում ենք իրականացնել այդ կետը եւ իշխանությունը վերադարձնել մեզ, Ձեզ»,-իր ելույթում նշեց կինոռեժիսորը:

Ըստ նրա`այսօր Հայաստանի խոշոր քաղաքներն ու գյուղերը պատերազմի վիճակում են:

«Վանաձորը, Գյումրին, Կապանը, բոլոր գյուղերը պատերազմի վիճակում են, մենք անցնում ենք փողոցներով եւ ամեն երկրորդ տան վրա գրված է`տրվում է վարձով, վաճառվում է: Մեր հայրենիքի կեսը վարձով է տրվում, վաճառվում է, հայեր, ինչ ենք անում, ուր ենք փախչում, ումից ենք փախչում, հայեր, մեզնից բացի մեզ ոչ ոք չի օգնի, մենք եկել ենք կոչ անելու Ձեզ հավատալ ինքներդ Ձեզ»:

Ժիրայր Սեֆիլյանն էլ կոչ արեց ժողովրդին միավորվել հստակ ծրագրի շուրջ եւ  լինել ակտիվ մասնակիցը սկսած պայքարի:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031