Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանցիները չեն հավատում, որ աշխատավարձերը բարձրացնելու են (Տեսանյութ)

Մայիս 28,2013 17:55

«Տո կառավարությունն էլ ոչ մի բան չի հասկանում»,-Aravot.am-ի հետ զրույցում Երևանի մի շարք բնակիչներ մոտավորապես այսպես էին արձագանքում մեր այն հարցին, արդյոք այն, որ կառավարությունը խնդիր է դրել նվազագույն աշխատավարձը դարձնել 46.000 դրամ, շոշափելի օգնություն կլինի՞ նրանց ընտանիքների համար:

Հիշեցնենք, որ ըստ կառավարության ծրագրի՝ 2014թ. հունվարի 1-ին նվազագույն աշխատավարձը պետք է լինի 46 հազար դրամ։ 2017թ. պետք է ունենանք մոտ 70 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, տարեկան կտրվածքով՝ 46 հազար դրամ 2014-ի հունվարի 1-ին, 56 հազար՝ 2015-ի հունվարի 1-ին, այնուհետև՝ 66 հազար, իսկ 2017-ին՝ 75 հազար։

Մեզ հետ զրույցում որոշ երևանցիներ նշեցին, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը իրենց ընտանիքներին օգնություն կլինի. «Այո, իրոք օգնություն կլինի, քանի որ մեր տան երկու անդամներն էլ պետական աշխատողներ են»: Բայց միևնույն ժամանակ նույն կինը հավելեց. «Բա գազն ու ջուրն ինչո՞ւ են բարձրացնում»: Այնուհետև միջամտեց նրա ամուսինը. «Ասեք, որ սուտ է, ժողովուրդը չի հավատում, որ աշխատավարձերը բարձրացնելու են»:

Համաքաղաքացիներից շատերն ընդհանրապես հրաժարվում էին պատասխանել հարցին՝ նշելով, որ իրենք ոչ աշխատում են, ոչ էլ ուզում են այդ մասին խոսել: Մի կին էլ վրդովվեց, որ աշխատավարձի բարձրացումն առանձնապես օգնություն չի լինի, քանի որ իրենք բազմանդամ ընտանիք են, ու մյուս կողմից էլ՝ հայաստանյան խանութներում Եվրոպայի գներ են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031