Ավանդույթի համաձայն` Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում էր՝ օրվա խորհուրդը ներկայացնելու համար։
«Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, իսկ խորհրդանիշը ազգի համար կարեւորագույն երեւույթներից է»,- նշեց նա։
Պարույր Հայրիկյանի համար ընդունելի կլիներ այն, որ օրը կոչվեր Հայաստանի անկախության կամ հայ ժողովրդի պատմության վերականգման օր։ Սակայն որեւէ կերպ հնարավոր չի եղել փոխել տոնի անվանումը;
Ի դեպ, այսօր Պարույր Հայրիկյանը հրաժարվեց խոսել իր նկատմամբ տեղի ունեցած մահափորձի գործի դատավարությունից,որը պատվիրելու մեջ մեղադրվում է նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը։ «Դրա համար դուք կարող եք ինձ զանգահարել եւ մենք կհանդիպենք, երբ կամենաք, էդպիսի մանրուքներով, այսպիսի պայծառ օրը եկեք մեզ չխոսենք։ Ընդհանուր առմամբ ցույց կտա կյանքը; Շնորհակալություն, մենք չենք շեղվում օրվա խորհրդից, գնում ենք մեր ճանապարհով»,- ասաց ԱԻՄ առաջնորդը;
Կարդացեք նաև
ԱԻՄ-ականներն այցելելու են առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի, Հայկազ Խաչատրյանի եւ Մովսես Գեորգիսյանի շիրիմներին։
Իսկ երեկոյան նրանք կհավաքվեն Պարույր Հայրկյանի ամառանոցում` տոնը նշելու համար:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ