«Вести»-ն, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացնում է, որ Կիեւի «Դինամոյի» երիտասարդական կազմում խաղում է օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հարազատներից մեկը, ամենայն հավանականությամբ՝ թոռը:
Խոսքը 23-ամյա կիսապաշտպան Օմար Ֆարոյանի մասին է: Երիտասարդը կտրականապես հրաժարվում է լրագրողների հետ խոսել իր հարազատների թեմայով: Սակայն Կիեւի նախկին ոստիկանապետ Վիտալի Յարեման հաստատում է, որ Դեդ Հասանը «Դինամոյի» երիտասարդականում հարազատ ունի: «Մոտ հինգ տարի առաջ մենք օպերատիվ տեղեկատվություն ստացանք, որ օրենքով գող Ասլան Ուսոյանը գալիս է Կիեւ: Այդ ամբողջ ընթացքում մենք հետեւում էինք նրա բոլոր տեղաշարժերին: Սակայն Դեդ Հասանը գողական աշխարհի ոչ մի հավաք չկազմակերպեց: Մի քանի անգամ հանդիպեց ֆուտբոլիստ հարազատին ու գնաց», – հիշել է գեներալ Յարեման:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ