Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրողն Անդրանիկ Մանուկյանն է

Մայիս 28,2013 17:31

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Մուշեղյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Մոտ քսան դատական նիստ է տեղի ունեցել Ներքին Չարբախի բնակիչների գործով:

Մեղադրանքը դատարանում պաշտպանում է համայնքի դատախազ Անդրանիկ Մանուկյանը: Ըստ մեղադրանքի կողմի, հողակտորի մոտ շինարարական աշխատանքների հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել: Ռոբերտ Քոչարյանը Լեւոնին պատճառել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ առողջության տեւական քայքայումով` բռունցքով հարվածելով դեմքին, կոպերին, քթին, գանգուղեղային վնասվածք, իսկ Լեւոն Մուշեղյանն էլ, ըստ մեղադրանքի կողմի, բռունցքով հարվածելով Ռոբերտ Քոչարյանին, նրան պատճառել է թեթեւ վնասվածքներ: Քոչարյանը ստացել էր քթի կոտրվածք` առողջության կարճատեւ քայքայումով:

Չարբախցիների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն` քաղաքից չբացակայելու մասին:

Պաշտպանական կողմը ներկայացնում են ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մամիկոն Մանուկյանն ու հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Մադոյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է վաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031