Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը չի ասում, որ ՀՀԿ-ն ամենալավն է, բայց հակառակ կարծիքն էլ չի հանդուրժի (Տեսանյութ)

Մայիս 28,2013 17:30

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 100 հազար դրամ փոխանցել է կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու ֆոնդին: Բացի այդ, իր հանձնարարությամբ, նախարարությունում նորաստեղծ հանձնաժողովը հետեւողական է լինելու, որպեսզի կարկուտից տուժած ընտանիքների ուսանողների ուսման վարձերը զեղչվեն: Այդ մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում, մինչ Հայաստանի առաջին Հանրապետության 95- ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Խորհրդարանի ամբիոնից ՀՅԴ խմբակցությանն ուղղված իր խոսքը՝ «Մենք լավ ենք սերտել առաջին հանրապետության դասերը և ձեր դափնիներին չենք հավակնում», նա հեգնանք չի համարում, այլ ճշմարտությանը մոտենալու փորձ: «Հեգնա՞նք, շատ մակերեսային ընկալման դիապազոն պետք է ունենալ, որպեսզի իմ քաղաքական ելույթները դիտարկել հեգնանքի, երգիծանքի կամ սարկազմի մեջ: Դրանք գործիքներ են փորելու և հասնելու, ըստ իս՝ մոտենալու ճշմարտությանը»,- պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց նա:

Այնուհետեւ պարոն Աշոտյանը խոսեց նաեւ օրվա խորհրդից՝ նկատելով, որ ամենակարեւոր դասը, որը պետք է մենք քաղենք` միասնությունն է: Նա չհամաձայնեց Aravot.am-ի դիտարկմանը, որ այսօրվա ներքաղաքական ներկապնակը չի վկայում, որ պատմությունից դասեր քաղել ենք: «Ես համաձայն չեմ ձեզ հետ, այն պատճառով, որ բոլոր քաղաքական ուժերում առկա է հայրենասեր, հայրենանվեր քաղաքական գործիչների հիմնական կորիզը: Սահմանը չի անցնում կուսակցությունների միջեւ: Ամեն կուսակցությունում էլ, ամեն քաղաքական ուժում էլ կան տարբեր մարդիկ. մարդիկ, ովքեր պետության հոգսերի, հասարակության նյարդով են ապրում եւ մարդիկ, ովքեր այդ քաղաքական ճամբարում հայտնվել են ինչ-ինչ նեղ անձնական այլ խնդիրներով: Քաղաքական դաշտն այսօր ես չեմ տարբերակում ըստ զբաղեցրած դիրքի՝ իշխանության կամ ընդդիմության մեջ: Ինձ համար կարեւոր է, թե ինչպիսին է այն մարդը, ով ստանձնել է քաղաքական գործչի առաքելությունը եւ փորձելու է իր ինտելեկտով ու ներաշխարհով ծառայել ժողովրդին: Ես չեմ ասում, որ ՀՀԿ-ն ավելի լավն է, քան մնացյալ քաղաքական ուժերը, բայց չեմ հանդուրժի, եթե որեւէ մեկն ասի հակառակը»:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031