Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. «Մերաբիշվիլիի ձերբակալության փաստին ամենաակտիվն արձագանքել են Հայաստանն ու Ադրբեջանը». վրացի փորձագետ

Մայիս 28,2013 17:28

«Հայաստանն ու Ադրբեջանն ամենաակտիվն են արձագանքել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի ձերբակալության փաստին»,- ասել է կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն՝ «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցում: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

«Ինձ զարմացրել է, որ « Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղարի ձերբակալության փաստին ամենաակտիվն արձագանքել են Հայաստանն ու Ադրբեջանը», – ասել է Արեշիձեն, – Սակայն հետո ես հասկացա, թե ինչ խորը կապեր ուներ Մերաբիշվիլին այդ երկրների հետ: Չի բացառվում, որ Մերաբիշվիլին հայկական և ադրբեջանական քաղաքական վերնախավերի հետ ներգրավված է եղել բիզնես ծրագրերում»:

Ըստ Արեշիձեի, Վրաստանի կառավարությունը Մերաբիշվիլիին ձերբակալելու համար լուրջ փաստարկներ է ներկայացրել Արևմուտքին, հակառակ դեպքում, արևմտյան երկրների արձագանքը ավելի կոշտ կլիներ:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարը ձերբակալվել է մայիսի 21-ին:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031