Թուրքիայի «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին Ստամբուլի ակումբը գլխավորելու պաշտոնական առաջարկ է արել, սակայն ռումինացի մարզիչը մերժել է:
Ինչպես եւ սպասվում էր, բանակցությունները հաջող ավարտ չեն ունեցել եւ Լուչեսկուն հրաժարվել է վերադառնալ իր նախկին ակումբ: «Լուչեսկուն «Շախտյորի» հետ երկու տարով երկարացրել է պայմանագիրը, այդ պատճառով էլ մեր այդ գաղափարը կյանքի կոչել չկարողացանք: Բայց դա մեր երազանքն էր», – թուրքական ակումբի ղեկավարներից մեկի խոսքերը մեջբերում է ռումինական «Ziare.com» կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ