Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մայիսյան օրերին հաղթանակ չտանեինք, առաջին անկախացում չէինք ունենա». Էդիկ Մինասյան

Մայիս 28,2013 17:24

Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով մայիսյան հաղթանակներին, Անկախության օրվան՝ առանձնացրեց մի քանի կարևորագույն խորհուրդ:

Ըստ բանախոսի` առաջին և ամենակարևոր խորհուրդը հայ ոգու խորհուրդն էր, երկրորդը` մեր միասնությունը . «Միասնականության արդյունքում մեր ժողովուրդը մեկ բռունցք դարձավ: Երրորդը` կանոնավոր զորամիավորումների հետ հավասար կռվի դուրս եկան կամավորականները և վերջին խորհուրդը` մեր պետականության վերականգնման հրաշքն է: Եթե մայիսյան օրերին հաղթանակ չտանեինք առաջին անկախացում չէինք ունենա»,-ընդգծեց Մինասյանը:

Առաջին անկախացման ամենակարևոր խնդիրը հանրապետության կայունության պահպանումն էր, սակայն այն կարճ կյանք ունեցավ, չունենալով անգամ Սահմանադրություն. «Կործանման պատճառներից էր` ներքին անկայուն վիճակը, թուրք-թաթարական ապստամբությունները: Երրորդը` արտաքին գործոնն էր, երբ Անտանտի երկրներն այլևս չէին օգնում Հայաստանին»:

Դեկանը համեմատական անցկացնելով 1-ին և 3-րդ հանրապետությունների միջև՝ ասաց, որ երկու դեպքում էլ սկզբնական շրջանը նույնն էր` պատերազմ, սով, տնտեսական ծանր վիճակ:

Մինասյանը համոզված է, որ մեր պետականության ստեղծման փորձը ամենամեծ ձեռքբերումներից էր: «Եթե չլիներ այս փորձը, մենք չէինք կարողանալու ձեռք բերել երրորդ հանրապետությունը, չէինք հաղթելու արցախյան պատերազմը»:

Մեր այն հարցին, թե ինչ դերակատարություն են ունեցել եզդիները` Ջանգիր աղայի գլխավորությամբ, առաջին անկախացման տարիներին, պրն. Մինասյանը պատասխանեց. «Սարդարապատի գրոհի ժամանակ հենց Ջանգիր աղայի շուրջ 200 եզդիական ջոկատը միացավ: Ջոկատը որոշակի դերակատարություն ունեցավ Բաշ Ապարանի ճակատում՝ օգոստոսի 26-27-ին: Ինչպես նաև Ջանգիր աղան և Անդրանիկը մտերիմներ են եղել: 1918 թվականին, երբ Անդրանիկը ցավով նշում է, որ պետք է հեռանա, և զենք է տալիս Ջանգիր աղային: Հետագայում Ջանգիր աղան հեծյալ ջոկատով իր դերակատարությունն ունեցավ, որը չպետք է մոռանանք»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031