Այսօր «Զարկերակ» ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն անդրադարձավ ԵԽԽՎ նախագահի եւ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հայտարարություններին` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:
«Երբ մայիսի վերջին գալիս են համանախագահներն ու առաջարկում վերսկսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները` սա կարծես միակ նոր բանն էր, մնացած բոլոր խոսքերը, ոչ մեկի կողմից, նոր դրույթ չեն պարունակել»,- նշեց Շաքարյանցը, ավելացնելով, որ աշնանը Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, իսկ այս հայտարարությունները երեւի թե ժամանակ ձգելու համար է արվում, այսինքն` որպեսզի երկարաձգվի բանակցային գործընթացը:
«Եվ ադրբեջանցիները եւ մենք մտածում ենք, թե ամբողջ աշխարհը կենտրոնացած է մեզ վրա, Ադրբեջանին այս հարցում կարելի է ներել, բայց չեմ հասկանում, թե ինչու ենք մենք գնում այս ճանապարհով»,- հարցնում է Շաքարյանցը: Նրա ձեւակերպմամբ` գերտերությունների գլխավոր նպատակը հետեւյալն է` պահպանել ձեւաչափը, որպեսզի մրցակիցը երբեք հարմարավետ դիրքերում չհայտնվի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ