Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած ազգ կարող է գոյատեւել, եթե ունի անկախություն». Էդգար Հովհաննիսյան

Մայիս 28,2013 17:18

«Առաջին անկախացման տարիներին մեծ էր Արամ Մանուկյանի դերը: Պատմության մեջ միակ եզակի դեպքն է, երբ ժողովրդի կամքով ընտրված մարդը երբեք իշխանությունը չօգտագործեց որևէ այլ նպատակի, քան ի բարօրություն ժողովրդի և հանրապետության: Նաև պետք է ասեմ, որ այն գործիչներից է, ում դերը այսօր գնահատված չէ: Այն բնակարանը, որտեղ Արամ Մանուկյանը այդ տարիներին ապրել ու գործել է, գտնվում է անմխիթար վիճակում, որը արժանի է գոնե վերածել տուն-թանգարանի»,-այսօր, այս մասին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում մայիսյան հաղթանակներին անդրադառնալով ասաց Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:
Բանախոսի փոխանցմամբ` անկախությունը հայ ժողովրդին չի մատուցվել սկուտեղի վրա, այլ հայ բազկի արդյունք է. «Ցանկացած ազգ կարող է գոյատեւել, եթե ունի անկախություն: Հիմնական վտանգը հայ ժողովրդի գլխին էր ծառացած, բայց մենք կարողացանք այդ հաղթանակը կերտել: Եթե ազգը չի ուզում մեռնել, ապա այդ ազգին անհնար է սպանել»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով` Սարդարապատը միայն հայության պայքարը չէր, այն նաև համաժողովրդական էր, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան հոգևորականներ, եզդի բնակչությունը` Ջանգիր աղայի գլխավորությամբ:

Ըստ Հարությունյանի` հայկական կողմի հաղթանակները պայմանավորված էին հայի ոգով և թուրքի սխալ ռազմավարությամբ. «Թուրքերը Հայաստանի վրա հարձակվեցին 3 ճակատով, որն էլ նպաստեց մեր հաղթանակին: Այս մարտերի արդյունքում հայ ժողովուրդը ստացավ իր գոյատևելու իրավունքը: Ցանկացած փոքր պետության համար պետք է պայքարել: Աշխարհում չկա մի պետություն, որի քարտեզը փոփոխման ենթարկված չլինի: Մայիսի 26-ին իրենց անկախությունը նշեցին վրացիները, 27-ին` թաթարները, իսկ մայիսի 28-ին`հայերը»:

Բանախոսը նշեց նաև, որ մեր դժբախտությունների մեծ մասը եկել է միասնականության պակասից, որի համար պատմությունից դասեր պետք է քաղել, սակայն համոզված է, որ այսօր էլ արտաքին ուժերի կողմից հնարավոր վտանգի դեպքում էլ՝ միասնականությունն ու հայի ոգին պատրաստ են միավորվելու:

Փոխտնօրենն անդրադառնալով այդ ժամանակաշրջանի փաստաթղթերին ասաց, որ հրապարակումներ լինում են գրքի տեսքով, սակայն ոչ ամբողջական. «Փաստաթղթերի մի հսկայական զանգված գտնվում է Բոսթոնում ` սահմանափակ օգտագործման իրավունքով»: Վերջինս չի բացառում հնարավոր նոր փաստաթղթերի ի հայտ գալը. «Փաստաթղթեր են գտնվել հենց Թիֆլիսի արխիվում»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031