Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ-մայոր. «Բիզնեսով բոլորը պետք է զբաղվեն» (Տեսանյութ)

Մայիս 28,2013 17:11

«Ազատամարտիկները իրենց ոգին ունեն եւ նրանք սոցիալական բողոք հայտնում են ոչ թե նրա համար, որ նրանք ուրիշի համար են կռվել, կամ հայրենիքի համար չեն կռվել, նրանք այսօրվա սոցիալական բեռի համար են կռվում, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական իրավիճակը, հաշմանդամության համար նույն ձեւով են վարձատրվում, ինչպես որ սովորական քաղաքացիները»,-այսօր «Տեսակետ» ակումբում նման պատասխան տվեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ազատամարտիկների բողոքի ակցիային:

Գեներալ-մայորի խոսքերով՝ 40 հասարակական կազմակերպություններով «Ազատամարտիկների մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, որը շուտով կընդգրկվի օրակարգ:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը նաեւ նշեց, որ այսօր զինվորականների վարձատրությունը նույնն է, ինչ 1995 թվականին էր, եւ քանի որ գնաճ է տեղի ունեցել, սոցիալական զամբյուղը չի բավարարում: Պարոն Պետրոսյանի կարծիքով` ազատամարտիկների ներկայիս բողոքի ակցիան սոցիալական ընդվզում է. «Դա ոչ միայն դուրս է գալիս այս կամ այն ազատամարտիկին հերոսի կոչում չշնորհելուց, չգովերգելու խնդրից, այլ դուրս է գալիս, որ ընդհանրապես սոցիալական ընդվզում է, որի մեջ ազատամարտիկներն իրենց ձայնն են բարձրացնում, չէ՞ որ խաղաղությունը ձեռք են բերել արյան գնով»:

Մանրամասները` տեսանյութում

Դիտարկմանն էլ, որ ներկայացվեց խնդրի նյութական կողմը, իսկ գուցե մենք տանուլ ենք տվել բարոյական առումով, գեներալ-մայորն ասաց. «Բարոյական խնդիր էլ կա, որովհետեւ տեսնում ենք` լինելով զինվորական ծառայության մեջ, զինվորականը բիզնեսի իրավունք չունի, իսկ բիզնեսով բոլորը պիտի զբաղվեն, որ իրենց ընտանիքը պահեն: Այսինքն` ինքը հետ է ընկել գնացքից, այսօր հավասար պայմաններում չեն»:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրն է, եւ Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչպես է ընդհանրապես գնահատվում մեր ձեռք բերած անկախությունը, քանի որ դա նաեւ ժողովրդավարություն ստեղծելու պարտավորություն է, գեներալ-մայորն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչպես ենք գնահատում մեր անկախությունը, յուրաքանչյուր հայ երեւի գնահատում է, բայց յուրաքանչյուր հայ իր սրտում չի կարող այլանդակել դա, ինչպես գործարար հարաբերություններում է կամ սերիալներում: Անկախության գնահատականը պիտի բարոյական լայն չափանիշների օգտագործմամբ լինի»:

Մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031