Մայիսի 27-ին, ժամը 22-ն անց 30 րոպեին պարանոցի ձախ կեսի, ձախ բազկի, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-արյունահոսած վերքերով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ռոբերտ Սեւանի Ամիրխանյանը:
Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք որ Ռ.Ամիրխանյանին դանակահարել է համագյուղացին, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ