«Երեւանը, ինչպես եւ Թիբլիսին, ամենաշատ այցելուներ ունեցող հետխորհրդային քաղաքներից է: Եվ եթե Թբիլիսին, որոշ ժամանակ փակ էր մեր զբոսաշրջիկների համար, ապա Հայաստանի մայրաքաղաքը միշտ սիրալիր է եղել իրեն հյուրընկալողների նկատմամբ», – գրված է «Տուր ջինիուս» զբոսաշրջության տեղեկատվական կայքում, – «Հիասքանչ տաճարներ, հրաշալի խոհանոց, հիանալի մարդիկ եւ շատ ու շատ այլ բաներ, որ գրավում են զբոսշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից»:
Հրապարակված նյութում գրում են, որ իրենք գտել են 7 պատճառ, թե ինչու է պետք անպայման այցելել Երեւան՝ ավելացնելով, որ այդպիսի պատճառները ավելի շատ են:
Կարդացեք նաև
Երեւան այցելողներին նրանք խորհուրդ են տալիս տեսնել Արարատ լեռը, սրբավայրերը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Կապույտ մզկիթը, Էջմիածինը, բացահայտել խաչքարերը, համեղ ուտելիքներ փորձել՝ նշելով, որ հայկական խոհանոցը ամենահներից է Ասիայում եւ ամենահինը Հարավային Կովկասում, գնալ Նորավանք եկեղեցի, այցելել Երեւանի կոնյակի գործարան, հասնել Սեւան ու բացի լճից տեսնել նաեւ Սեւանավանքը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ