Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոստովանել է, որ ՉԼ եզրափակչում «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գիշերն անցկացրել Եվրոպայի ֆուտբոլային գլխավոր մրցանակի հետ:
«Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո ես ոտքի վրա էի մինչեւ առավոտյան ժամը վեցը: Մոտավորապես այդ ժամին գնացինք քնելու՝ մեզ հետ տանելով գավաթը: Այո, այդ գիշեր ես քնեցի կնոջս ու Չեմպիոնների լիգայի գավաթի հետ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «Goal.com»-ը:
Ֆրանկ Ռիբերին դարձավ եզրափակչի հերոսը՝ վերջին րոպեներին խփելով հաղթական գոլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ