Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը նախօրեին այցելել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 19-ամյա Հրաչյա Սարգսյանին:
«Զինվորին չկարողացանք տեսնել, միայն բժիշկների հետ խոսեցինք: Վիրավորի վիճակը կայուն ծանր է: Զինվորը գլխից է վիրավորվել: Այս օրերին մենք մշտական հեռախոսակապի մեջ ենք, ու անընդհատ տեղեկություն ենք ստանում նրա առողջականի վերաբերյալ»,- Aravot.am-ին պատմեց Ե. Թումանյանցը:
Նա ասաց, որ առաջիկա օրերին կրկին մտադիր են այցելել զինվորին:
Հիշեցնենք, որ է մայիսի 15-ին նշված զորամասում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Հրաչյա Սարգսյանը վիրավորվել էր, իսկ մեկ այլ զինվոր՝ Լյուքս Ստեփանյանը, մահացել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ