Մոսկվայաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը հետխորհրդային երկրներում նկատում է հակասովետականություն:
«Հետխորհրդային բոլոր պետությունների գերխնդիրը պետք է լինի հակախորհրդային կոսենսուսը քանդելը, հակառակ դեպքում նրանք կսկսեն հակամարտել միմյանց դեմ»,- այսօր քաղաքագետների միությունում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Կուրղինյանը:
Նրա դիտարկմամբ, չնայած հետխորհրդային պետությունները տարբեր քաղաքականություն են վարում, սակայն բոլորի մոտ նկատվում է խորհրդային ընդհանուր գիծը. «Խորհրդային շրջանը ամենակարեւոր շրջաններից է եւ դրա վրայով թռչել կամ այն արհամարհել հնարավոր չէ: Սովետական շրջանը պետությունների կյանքում եղել է եւ պետք է կարեւորել մեր պետությունների անցած միասնական ճանապարհը…մենք չենք կարող ապրել առանձնացված»:
Քաղաքագետը, անդրադառնալով իվրաինտեգրմանը, Եվրոպայի հետ համագործակցությանը, ասաց, որ դա պետության սեփական որոշումը պետք է լինի, եւ ոչ ոք չի կարող արգելել. «Ենթադրենք կա երկու ընտրություն, ձեր աղջիկը պետք է հյուրանոցում հավաքարա՞ր լինի, թե՞ ֆիզիկոս: Եվ դուք պետք է ընտրեք, ո՞րը կընտրեք, եթե մեկը ավելի քիչն է առաջարկում»:
Կարդացեք նաև
Պարոն Կուրղինյանը նկատեց, որ կարեւոր հարցադրում է նաեւ, թե ուր է այսօր գնում Եվրոպան ու ինչ կանոններ է առաջ քաշում. «Եվրոպական ընտանիքը կրիմինալի զոհն է այսօր: Եվ դեռ հարց է՝ մենք պատրա՞ստ ենք մտնել այդ ընտանիք, կամ գիտե՞նք՝ ինչ կլինի դրա հետ մի քանի տարի հետո: Սա եվրոպական ընտանիքի ընտրության հարց է ոչ թե սովորական խառն ամուսնության»:
Պարոն Կուրղինյանը նաեւ խորհուրդ տվեց հետեւել գեոպոլիտիկ եւ գեոտնտեսական զարգացումներին եւ զգուշացրեց. «Առաջիկայում ոչ թե համաշխարհային նոր կարգ է առաջ գալու, այլ համաշխարհային նոր անկարգություն»:
Իսկ վերջում առանձնացրեց հետխորհրդային պետությունների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները. «Նոր Եվրոպան ոչ այլ ինչ է, եթե ոչ կայսրություն, միասնական բանկ, միասնական փոխարժեք, միասնական նախագահ: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ստացվում է բոլոր երկրները համախմբում են աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կապիտալը: Եվ յուրաքանչյուր պետություն իր սեփական շահերից ելնելով պետք է կողմոնորոշվի՝ որտեղ է ազգի շահերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Էս պարոնի ազգանվան յան վերջավորությանը խաբնվել պետք չէ-մեր առջև տիպիկ ռուս ֆաշիստ է կամ սևհարյուրակային-չհավատացողները թող վերհիշեն Կոնդոպոգայի իրադարձությունների վերաբերյալ սրա բարբաջանքներին…