Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էթիկայի հանձնաժողովի ընդդիմադիր անդամը գտնում է, որ հանձնաժողովի նիստերը բոյկոտելը ճիշտ չէ

Մայիս 27,2013 19:59

Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունը մեծ դեր չունի՝ ինչքանո՞վ է հնարավոր, որ այդ հանձնաժողովը օբյեկտիվ որոշումներ կկայացնի: Պատգամավորը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ իշխանական կողմն ունի 3 ձայն, ընդդիմությունն ունի 3 ձայն եւ մեկ ձայն էլ ունի այլընտրանքը: Եթե մենք բոլորս լինենք միասնական, միահամուռ եւ պայքարենք, ապա բնականաբար միշտ հնարավորություն կա, որ 4-ը 3-ի դեմ կկարողանանք որոշումներ անցկացենք: Ամեն ինչ գալիս է մեր պայքարի ունակություններից եւ մեր հնարավորություններից: Բայց չպայքարել եւ պայքարի այդ մի օղակը բաց թողնել ես համարում եմ ոչ նպաստավոր»:

Այսօր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է բոյկոտել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նսիտերը եւ այժմ այդ հարցը քննարկում է նաեւ ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալու: Մենք ճշտեցինք՝ քանի որ Դուք վստահեցրիք, որ պայքարի այդ օղակը բաց թողնելը ճիշտ չեք համարում, փաստորեն չե՞ք պատրաստվում բոյկոտել: Նա պատասխանեց. «Ես դեռ չեմ մասնակցել քննարկմանը: Երբ քննարկումը տեղի ունենա, ես տեղյակ կլինեմ, ապա նոր կարող եմ ասել: Ըստ իս, որպես պատգամավոր, ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովում հնարավորություններ կան պայքարելու: Բայց եթե ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» այդ հարցերը համատեղ քննարկեն եւ մի որոշում ընդունեն, ապա դա կլինի մեր համատեղ որոշումը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031