Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի դիտարկմամբ, Արցախն աշխարհի միակ կետն է, որտեղ ինքը անկախության իրական արդյունքն է տեսել:
Այսօր քաղաքագետների միությունում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շատ տպավորված է Արցախ կատարած այցով. «Այնտեղ հզոր ոգի կա»:
Նա վստահեցրեց՝ Արցախին ոչ մի ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, Արցախին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը. «Եթե Հայաստանը հանձնի Ղարաբաղը, այդ ժամանակ Ղարաբաղը կհայտնվի դժվար իրավիճակում: Ոչ մի կողմ չի գնա պատերազմի»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ ԼՂ շուրջ բանակցություններում կողմերը ոչնչի չեն հասնի, եթե շարունակեն բանակցել առանց Արցախի. «Արցախում անկախություն է հաստատված, եւ այդ գործընթացն անշրջելի է»:
Պարոն Կուրղինյանի գնահատմամբ, եթե ամերիկյան ուժերը չխառնեն, ապա Ադրբեջանը հարձակման քայլեր չի անի. «Ցանկացած փորձ խաղի մեջ կքաշի Թուրքիային, վերջինս էլ խաղի մեջ կներքաշի Իրանին: Ինչը լուրջ կոնֆլիկտ կառաջացնի, եւ ես չեմ կարծում, որ Ադրբեջանի էլիտան այդ քայլին կգնա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ