Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Սամվել Ալեքսանյանին պատժելը անհնարին չէ»

Մայիս 27,2013 19:39

Այսօր Aravot.am-ը ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ի հայցը ինչքանո՞վ է հիմնավոր եւ կընդունվի՞ այն վարույթ, թե՞ ոչ:

Թեւան Պողոսյանն ասաց, որ կոնկրետ ինքը դիմումին ծանոթ չէ, դեռ քարտուղարությունն իրեն չի փոխանցել, բայց հանձնաժողովում պետք է նայեն՝ եթե ԱԺ կանոնակարգին հակասող որեւէ բան է արել Սամվել Ալեքսանյանը, այն կընդունեն վարույթ: Թեւան Պողոսյանը գտնում է, որ եթե նույն պատգամավորի դեմ մի քանի բողոք լինի եւ դրանք իսկապես էթիկայի կանոնների խախտում լինեն, ապա պատիժն անհամեմատ խիստ կլինի, ուստի որքան շատ լինեն դիմումները, այնքան պատգամավորներն ավելի զգաստ կլինեն եւ ավելի ընդունելի վարքագիծ կունենան:

Մենք փոխանցեցինք Լյուդմիլա Սարգսյանի տեսակետը, որ քանի որ խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է եւ ընտրական գործընթացների, այն վարույթ հնարավոր է չընդունեն: Թեւան Պողոսյանը չհամաձայնեց. «Չեմ կարծում: Մի անգամ էլ է եղել Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ դիմում եւ ոնց որ թե որոշում են կայացրել: Այնպես որ ես չէի ասի, որ դա ինչ-որ անհնարին բան է: Հակառակը, եթե համապատասխանում է, անպայման վարույթ ենք ընդունելու եւ անպայման քննարկելու ենք այդ հարցը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031