Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը բոյկոտում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստերը

Մայիս 27,2013 19:03

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ իրենց խմբակցությունը մտադիր է բոյկոտել այդ հանձնաժողովի նիստերը՝ ունենալով շատ լուրջ պատճառներ. «Էթիկայի հանձնաժողովը կորցրել է իր գործառույթը եւ նշանակությունը, քանի որ աշնանը փոխվեց ուժերի համաչափությունը: Ընդդիմությունն այնտեղ որոշիչ դեր չունի եւ չի կարող ազդել ոչ մի որոշման վրա, ինչը նախկինում հնարավոր էր: Դա միակ հանձնաժողովն էր, որտեղ ընդդիմությունը հնարավորություն ուներ իր որոշիչ ձայնը հնչեցնելու: Հետեւաբար մենք մեր ֆրակցիայով որոշել ենք բոյկոտել էթիկայի հանձնաժողովը, իսկ հետո արդեն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք, եթե մյուս խմբակցությունները նույնպես նման որոշման գան»:

Մեր հարցին՝ արդեն խոսե՞լ եք «Ժառանգության», ՀՅԴ-ի հետ՝ հանձնաժողովի նիստերը բոկոտելու հետ կապված՝ Լյուդմիլա Սագսյանը պատասխանեց, որ քննարկումներ արել են, բայց թե որ քաղաքական ուժերի հետ՝ առայժմ չեն ուզում կոնկրետացնել. «Եթե ոչ ամռան ընթացքում, ապա ամենաուշը սեպտեմբերին այդ որոշումը կհրապարակվի, քանի որ հիմա արդեն արձակուրդներ են: Համենայնդեպս կան բանակցություններ եւ կա դրական կարծիք»:

Մենք ճշտեցինք՝ անկախ մյուս քաղաքական ուժերի որոշումից՝ ՀԱԿ-ը արդեն իր որոշումը կայացրե՞լ է՝ բոյկոտո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Այո, մենք մեր որոշումը այս էտապում կայացրել ենք, մնում է համատեղ հայտարարությունը»:

Մեր հարցին՝ ուրիշ հանձնաժողովներում էլ ընդդիմությունը լուրջ հակակշիռ չունի, ինչո՞ւ մյուս հանձնաժողովների նիստերն էլ չեք բոյկոտում՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Մասնագիտական հանձնաժողովը մի բան է, էթիկայի հանձնաժողովը՝ լրիվ այլ բան: Մասնագիտական հանձնաժողովում, եթե նույնիսկ դու քո քվեարկությամբ չես կարող ազդել որոշումների վրա, ամեն դեպքում օրենքի քննարկմանն ես մասնակցում եւ հետագայում օրենքի քննարկման ժամանակ ունենում ես քո կոնկրետ վերաբերմունքը եւ քվեարկում ես այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում: Իսկ էթիկայի հանձնաժողովը միակն էր, որտեղ խմբակցությունները մեկական անդամով էին ներկայացված, դա շատ արդարացի էր: Հիմա, քանի որ իրենք սովոր են, որ ամեն տեղ միայն իրենք պետք է վերահսկեն եւ միայն մեծամասնությամբ պիտի կարողանան ազդել որոշումների վրա, այլեւս անիմաստ ենք համարում էթիկայի հանձնաժողովի ընդհանրապես գոյությունը: Մյուս հանձնաժողովներում մենք պարտավոր ենք լինել՝ որպես պատգամավոր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031