Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Սամվել Ալեքսանյանը շատ հանգիստ կարող է ցինիկ ներողություն խնդրել»

Մայիս 27,2013 18:55

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ն դիմել էր ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքանով է Երեւանի ավագանու ընտրություններին Սամվել Ալեքսանյանի վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր եւ իրավաչափ: Խոսքը 8/08 ընտրատեղամասում Սամվել Ալեքսանյանի պահվածքի մասին է, որտեղ առաջացած խնդիրներից հետո նա այցելել է եւ հայտարարել՝ «Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլնի»:

Հ/կ-ն գտնում է, որ քվեարկության ընթացքին պատգամավորի անմիջական ներգրավվելը անթույլատրելի եւ անհամադրելի է պատգամավորի կարգավիճակին: Դա ընկալվում է որպես հսկողություն՝ ընտրական գործընթացի նկատմամբ:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանի դեպքում հանձնաժողովը միգուցե բավարարի դիմումը. «Ինքը կարող է շատ հանգիստ ներողություն խնդրել՝ ի տարբերություն մյուսների: Բայց անձամբ ես մասնակցություն չեմ ունենալու այդ գործընթացին»:

Մեր հարցին՝ կարծում եք Սամվել Ալեքսանյանը այդքան հեշտ ներողություն խնդրողների՞ց է՝ նա պատասխանեց. «Չէ, ուղղակի ինքը դա կարող է շատ ցինիկ ձեւով անել, բայց անել: Դա իրեն շատ նման կլինի»:

Մեր հարցին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» դիմումը տեղի՞ն եք համարում, որ պատգամավորն իրավունք չուներ խառնվել եւ վերահսկողի դեր կատարել ընտրական գործընթացներում՝ նա պատասխանեց. «Ոչ միայն այդ պատճառով, եթե Սամվել Ալեքսանյանի դեմ բողոքներ ուղղվեին էթիկայի հանձնաժողով, շատ ավելի ուրիշ պատճառներ կգտնվեին, բայց ինքս չեմ խորացել այդ հարցի մեջ: Մի կողմից էլ, քանի որ խոսքը վերաբերում է ընտրությունների գործընթացին եւ Սամվել Ալեքսանյանի վերահսկելուն, արդեն իսկ թեման որոշում է, որ դա հնարավոր է վարույթ չընդունեն, կամ եթե ընդունել են, դա կհամարեն, որ էթիկայի կանոններին չի հակասում, քանի որ խոսքը վերաբերում է ընտրական գործընթացին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031