Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Հայաստանի կառավարությունն իր բյուջեի լցման ի՞նչ հնարավորությունների վրա է իր հույսը դնում»

Մայիս 27,2013 17:22

Aravot.am-ի հարցին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ զուգընթաց Հայաստանում կլինե՞ն թանկացումներ, թե՞ ոչ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն պատասխանեց. «Թանկացումներ կլինեն: Կարող ենք քիչ թե շատ աչքաչափով հետազոտություն անել եւ որոշել: Մեր կառավարությունն երբեք այսպիսի համեմատությունները չի հրապարակայնացնում: Չեն հայտարարվում աղքատների թվերը, եւ մնացած այլ աշխատաշուկայից դուրս մղվող մարդկանց թվերը: Հիմնականում ստիպված ենք լինում դատողություններ անել: Ամբողջ աշխարհում միշտ էլ գները բարձրանալու միտում ունեն՝ Հայաստանում մասնավորապես: ԱԺ-ում ոմանց կողմից բարձրացվում է այս հարցն ու ընդհանրապես գնաճի, գնագոյացման քաղաքականության հարցն անհասկանալի է: Մեզ մոտ գնագոյացումը կարծես ոչ մի կերպ չի ենթարկվում ոչ մի օրինաչափության»

Դիտարկմանը՝ ստացվում է, որ կառավարության ծրագրի նվազագույն աշխատավարձերի բարձրացմանն ուղղված կետն ավելի շատ կվնասի՞՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, բայց մեր երկրում շատ է նվազում մարդկանց թիվը, եթե նույնիսկ նվազագույն աշխատավարձը բարձրանա էլ՝ դրանից մեր երկրի ընդհանուր վիճակը չի լավանա: Կառավարության ծրագրում անհասկանալի է, թե Հայաստանի կառավարությունն իր բյուջեի լցման ինչ հնարավորությունների վրա է դնում իր հույսը, աշխատավարձերը բարձրացնում է, արդար գույքահարկ սահմանելու վրա՞, նույնիսկ այդ արդարն էլ անհասկանալի է, թե ինչ է: Կառավարության տեսակետն այս հարցի հետ կապված շատ պարզ չէ, այսինքն, որ՞ն է արդարն, ու որը անարդարը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031