Լրահոս
Օրվա լրահոսը

Շոտլանդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Մայիս 27,2013 17:33

Մայիսի 23-ին Շոտլանդիայի խորհրդարանը 65 կողմ ձայնով Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու մասին բանաձև է ընդունել: Հայտնում են Շոտլանդիայում բնակվող Հակոբ Բեսոսը և Հարի Հակոբյանը:

Բանաձևը խորհրդարան էր ներկայացրել Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Մարկո Բիաջին (լուսանկարում) ապրիլի 18-ին:

Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ բանաձևում խորհրդարանն ամրագրում է, թե ապրիլի 24-ը 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայ մտավորականների ձերբակալության օրն է, որը համարվում է բռնի տեղահանությունների և արտաքսումների սկիզբը, ինչը ութ տարի շարունակ իրականացված ցեղասպանության ժամանակ հանգեցրեց հարյուր հազարավոր հայերի մահվան: Հայոց ցեղասպանության ողբերգությունը բոլոր ազգերի ներկայացուցիչներին դադար առնելու և մտորելու առիթ է տալիս: Խորհրդարանը որոշում է հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, ճանաչել այս և մյուս ցեղասպանությունները. ողբերգություններ, որոնք երբեք չպետք է կրկնվեն աշխարհի ցանկացած կետում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031