Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ հյուպատոս. Հայտերի ընդունումը հավանաբար կվերսկսվի աշնանը

Մայիս 27,2013 17:05

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայությունը դադարեցրել է «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերով հայտերի ընդունումը:

Հայաստանում, արտագաղթի աճով պայմանավորված, Միգրացիոն ծառայության գործունեությունը միշտ քննադատում են, նույնիսկ կառավարության ղեկավարն ասել էր, որ ծառայության գործունեությունը ցանկալի չէ:

Այս պահին հարց է, թե արդյոք Միգրացիոն ծառայությունը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում, քանի որ վերջինիս գործունեության պայմանագրային ժամկետը ավարտվել է: «Ազատություն» ռադիոկայնի հարցին, թե արդյոք դրանո՞վ է պայմանավորված ծառայության գործունեության դադարեցումը, թե՞ այլ հանգամանք կա, Գյումրիում Ռուսաստանի հյուպատոս Վասիլի Կորչմարը պատասխանեց. – «Դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ այդ հարցը դեռ շատ սուր է դրված այստեղ` Հայաստանում, եւ շատ մեծ աղմուկ է բարձրանում Միգրացիոն դաշնային ծառայության հավատարմագրման շուրջ: Ես կարծում եմ` այդ հարցը կլուծվի»:

Հարցին` կշարունակի՞ իր գործունեությունը Միգրացիոն ծառայությունը, թե՞ ոչ, Կորչմարը պատասխանեց. – «Այն, որ նրանք դեռ աշխատում են, ես դա գիտեմ, ես ասում եմ, որ եթե նույնիսկ հավատարմագրումը չշարունակվի, այդ հարցերով ամեն դեպքում կզբաղվեն Երեւանում դեսպանատունը, Գյումրիում` հյուպատոսարանը: Բայց Միգրացիոն ծառայության ներկայության դեպքում փաստաթղթերը ձեւակերպվում են տեղում, առանց ձգձգումների: Դեսպանատունն ու հուպատոսարանը միայն հայտեր կընդունեն, հետո դրանք կուղարկեն Մոսկվա: Այնտեղից հատուկ խումբ կգա այստեղ, որը կզբաղվի փաստաթղթերի ձեւակերպմամբ: Այդպիսի փորձ ունենք եւ Վրաստանում, եւ այլ երկրներնում»:

Հյուպատոսը վստահեցրեց, որ անկախ քննադատությունից` Միգրացիոն ծառայության գործունեության դադարեցումից հետո ամեն դեպքում եւ «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերը կշարունակվեն Հայաստանում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ե՞րբ կվերսկսվի հայտերի ընդունումը, Կորչմարը հավանական համարեց աշունը, գուցե` ավելի շուտ:

Սաթենիկ Վանցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031