Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Գալուստ Սահակյանը թող իր շուրջը նայի» (Տեսանյութ)

Մայիս 27,2013 16:40

ԱԺ հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն երբեք աչքի չի ընկել իր կոռեկտությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Պատգամավորի խոսքերով՝ Գալուստ Սահակյանը իր շուրջը պետք է նայի, քանի որ Զարուհի Փոստանջյանն ընտանիք ունի, 4 երեխաների մայր է, եւ որեւէ մեկը իրավունք չունի նրան վիրավորելու։

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանին անվանել էր առաքինի տիկին, որը մեկ բան չգիտի. «Առաքինի տիկնոջը պիտի սովորեցնեմ, որ Ազգային Ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնեն, որ մեքենաները չկանգնեցնեն, դրանից նեղանա»,- հայտարարել էր Գալուստ Սահակյանը։

Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ դա լրջագույն էթիկայի խախտում է։ Սակայն դա չի կարող բարձրացնել Էթիկայի հանձնաժողովում, քանի որ բոյկոտում է հանձնաժողովի աշխատանքները։ Պատգամավորի խոսքերով՝ ոչ միայն ինքն է բոյկոտում, այլ նաեւ ՀՅԴ-ն։

«Այն պահին, երբ էթիկայի հանձնաժողովի համաչափությունը փոխվեց, նրա գոյությունն այլեւս անիմաստ է դարձել, դրանով է պայմանավորված նաեւ իմ բոյկոտը, որը խմբակցության որոշումն է», – նշեց նա։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031