Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «ԼՂՀ-ի ձեռքին պետք է լինի առաջին ջութակը»

Մայիս 27,2013 16:27

«Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն այս պահին պատրաստ չեն այդ վերափոխումներին, որովհետեւ հստակ ձեւակերպված չէ նրանց հստակ հայեցակարգը, որի հիման վրա կարողանային նոր բան առաջարկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Բանն այն է, որ քաղաքական եւ վերլուծական որոշակի շրջանակներում խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վերսկսվող քաղաքական մերձեցումը, որը համընկնում է ԼՂՀ հարցում փոփոխությունների անհրաժեշտության մասին տարբեր բարձրաստիճան այրերի հայտարարություններով, առաջիկայում հանգեցնելու է ԼՂՀ հարցի կարգավորման հերթական աշխուժացման: Եվ երբ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահը այդ հակամարտության կարգավորման առումով հանընկնի, Հայաստանն ու Ադրբեջանն այլուս չեն կարող երկու գերտերությունների հակասությունների վրա իրենց «սեփական խաղը» տանել:

Արամ Սարգսյանը գտնում է, որ ԼՂՀ ղեկավարությունն այս պահին պարտադիր պետք է միջամտի այս գործընթացին՝ հայտարարի, որ արդեն 25 տարի է առանց ԼՂՀ-ի փորձում են հարցը լուծել ու ոչ մի կերպ չի ստացվում, հետեւաբար, ԼՂՀ ժողովուրդն այլեւս չպետք է սպասի, թե ինչպե՞ս են այլք իրենց ճակատագիրը որոշելու: «Պետք է առաջ բերվի մի նոր-հին մոտեցում՝ ԼՂՀ-ն պետք է մասնակիցը լինի բոլոր գործընթացներին: ԼՂՀ-ն աշխարհին պետք է հիշեցնի, որ ԼՂՀ հիմնահարցի էությունն իրավական է ու եթե 25 տարի է քաղաքական լուծումը չի գտնվում, պետք է տեղափոխվել իրավական դաշտ եւ այնտեղ կարգավորել խնդիրը: Այլ կերպ ես տեսնում եմ, որ հայկական կողմերն ուղղակի նախաձեռնությունն իրենց ձեռքից բաց կթողնեն՝ ինչպես միշտ եղել է, ու հույսներս կդնենք, որ ստատուս-քվոն պահպանելով կարող են հասնել մեր նպատակին: Բայց դա այդպես չէ: ԼՂՀ-ի ձեռքին պետք է լինի առաջին ջութակը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031