Մայիսի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող հյուրանոցային համալիրում ոմն Մաքսիմ գողացել է իր թևնոցը:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, 1992 թ. ծնված Մաքսիմ Մ.-ն բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Մաքսիմ Մ.-ն մայիսի 27-ին, ժամը 01.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն