Կազմվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենացնցող վնասվածքների ցուցակը, որ ռինգում ստացել են մարզիկները:
Ցանկում ընդգրկվել է նաեւ Արթուր Աբրահամի վնասվածքը, որ նա ստացել էր 2006 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում կայացած կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հանդիպմանը: Այդ ժամանակ Միրանդան ռինգում շատ կեղտոտ մարտ վարեց` բազմիցս խախտելով կանոնները: Արդյունքում, Աբրահամը մենամարտի միջնամասում ծնոտի կրկնակի կոտրվածք էր ստացել, սակայն իր մեջ ուժ ու կամք գտնելով` մարտը հասցրել էր մինչեւ եզրափակիչ գոնգ ու միավորներով հաղթել` պահպանելով միջին քաշային կարգում IBF չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ