Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում հունիսին կքննարկվի դատական գործ՝ ընդդեմ ՀՀ-ի

Մայիս 27,2013 15:54

Հունիսի 4-6-ը ԵԽ նախարարների խորհուրդը՝ ԵԽ 47 անդամ երկրների ներկայացուցիչները, կուսումնասիրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ու որոշումների կատարման ընթացքը: Այդ ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի շրջանակներում քննության կենթարկվեն մի շարք երկրների դեմ ներկայացված հայցեր, այդ թվում նաև ՀՀ-ի դեմ ներկայացված մի դատական հայց:

ԵԽ-ի կայքից ծանոթացանք ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ներկայացված այդ գործի մանրամասներին:

Այն ներկայացված է որպես Սեմերջյանի և Մինասյանի գործ, որը վերաբերում է մարդու իրավունքների, մասնավորապես սեփականության իրավունքի ոտնահարմանը: Գործը բնութագրվում է որպես հայցվոր կողմի (Մինասյան) սեփականության՝ այս դեպքում բնակարանի բռնագրավումը մյուսի կողմից՝ (Սեմերջյան): Մասնավորապես 2004-ին կողմերից մեկը՝ Մինասյանը, տեղեկացվում է, որ իր բնակարանը գտնվում է բռնագրավված տարածքում: Ուստի մի մասնավոր ընկերություն՝ վկայակոչելով իշխանություններին, նրա դեմ գործ է հարուցում, որը վարույթ է ընդունվում Երևանում՝ առաջին ատյանի դատարանում՝ 03/02/2005-ին: Հայցը բավարարվում է, և Մինասյանից պահանջվում փոխհատուցում: Բնակարանի սեփականատերը, ում դեմ դատական գործ էր հարուցվել, դիմում է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, սակայն վերջինս անփոփոխ է թողնում առաջին ատյանի դատարանի վճիռը:

Վճռաբեկ դատարանում ևս Մինասյանի հայցը մերժվեց: Ուստի բնակարանը ըստ դատարանի վճռի՝ ենթակա էր քանդման: Արդյունքում գործը հասավ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ը նշել է, որ հակառակ ՀՀ օրենքների պահանջներին՝ նշված ժամանակահատվածում չկա մի օրենք համաձայն որի՝ հայցվոր կողմի սեփականության իրավունքը ենթակա է ոտնահարման, ուստի նրա սեփականության բռնագրավումը չի իրականացվում՝ համապատասխան ՀՀ օրենսդրության պահանջի: Ինչ վերաբերում է երկրորդ կողմին՝ Սեմերջյանին, ապա ՄԻԵԴ-ը համարել է, որ բնակելի տարածքի իրավունքը պատկանում է առաջին դիմումատուին՝ ի թիվս այլ իրավունքների՝ նյութական շահ և այլն, հետևաբար այն պարունակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 1-ի, Արձանագրություն 1-ի «տիրապետման» իմաստը: Հետևաբար ըստ դատարանի՝ երկրորդ կողմի միջամտությունը կամայական է:

ՄԻԵԴ-ը 2010-ին համարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածի շրջանակներում գործը դեռ պատրաստ չէ քննության ենթարկվել, ուստի դրա քննությունը հետաձգվել է: Այն ՄԻԵԴ-ը կքննի հունիսին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031