Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ տարածքում համայնքի 330 ծուխն էլ հողամաս ունեն, բոլորն էլ վնասներ կրել են»

Մայիս 27,2013 15:38

Երկու օր առաջ Լոռու մարզում տեղացած կարկուտը ավերածությունների պատճառ է դարձել:

Մասնավորապես, վնասվել են մարզի Ագարակ, Ամրակից եւ Լեջան համայնքների պտղատու այգիներն ու ցանքատարածությունները:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշում է տուժած Լեջան համայնքի ղեկավար Սասուն Մարգարյանը, համայնքում մոտ 250 հեկտար ցանքատարածություն է կարկտահարվել:

«Այդ տարածքում համայնքի 330 ծուխն էլ հողամաս ունեն, եթե դրան ավելացնենք նաեւ այն, որ համայնքի բնակավայրի տարածքն էլ է կարկտահարվել` մոտ 65 հեկտար, ապա բոլորն էլ տուժել են»,-ասում է Լեջան համայնքի ղեկավարը:

Ընդհանուր առմամբ Լեջանի 650 հեկտար վարելահողերի 1/3-ը տուժել է:

«Մոտավորապես 70 հա ցորենի տարածություն, 25 հա կարտոֆիլի, 3 հա պտղատու ծառերի, այգիների, 4 հա-ի կարգի բանջարաբոստանային կուլտուրաների»:

Նա հայտնում է, որ կարկուտի վնասները տեղում ճշտելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տուժած մյուս համայնքներից բացի այցելել է նաեւ Լեջան, ուսումնասիրել հացահատիկի ցանքատարածությունները:

«Նախարարի խոսքերով 50 տոկոսի չափով վնասվել է: հանձնաժողով է ստեղծվել, կուսումնասիրեն, կպարզեն»:

Սասուն Մարգարյանը նկատում է, որ, հաշվի առնելով վերջին շրջանում Արարատյան դաշտավայրում տեղացած կարկուտի հետեւանքները, բարոյապես ճիշտ չեն համարում փոխհատուցման խնդրով դիմելու ՀՀ կառավարություն:

«Մեր կողմից բարոյապես ճիշտ չէր լինի աջակցություն խնդրեինք: Մենք կառավարությունից ընդամենը ակնկալում ենք հակակարկտային կայանքների տեղադրում: Գոնե հակակարկտային կայանքներ լինեն, դա մեզ բավականին կօգնի, այս երեք համայնքներում էլ չկան»,-իր մտահոգություններն է կիսում Լեջան համայնքի ղեկավարը` տեղեկացնելով, որ առկա խնդրին ընդառաջ` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի շտաբից տեղեկացրել են, որ իրենք պատրաստ են որոշակի աջակցություն ցուցաբերել գյուղացիական տնտեսություններին:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031