Դեռ մինչեւ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտը, Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի «Շախտյորի» երկրպագու, թխամորթ փոփ երգչուհի Գայտանան հայտարարել էր, որ եթե Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում 25 գոլ խփի, ինքը «Շախտյորի» օրհներգը կերգի հայերեն:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կատարեց Գայտանայի «ցանկությունը»: Վերջինս էլ տեր կանգնեց իր խոստմանը: Սակայն, քանի որ «Շախտյորի» օրհներգի տեքստի հայերեն տարբերակը չկար, Գայտանան ու Հենրիխը երեկ «Դոնբաս Արենայում» կազմակերպված «Շախտյորի» մեծարման արարողության ժամանակ միասին կատարեցին «Ով սիրուն, սիրուն» երգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ