Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

WWF-ը, Ամուլսարը ու Արքայազն Չարլզը՝ մեկ խճանկարում (Տեսանյութ)

Մայիս 27,2013 13:20

941475_545534365493122_1024 946832_545534415493117_1046 545534378826454_694526308_n

Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հարցը շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը ՀՀ Բնապահապանության նախարարությանը ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) ՀՀ Կարմիր գրքումգրանցված բույսերի և կենդանիների մասին առանձնապես չէր նշել: Հավանաբար ձեռնտու չէր նշել այն, ինչ Վայրի բնության հիմնադրամի` WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը վերջերս ներկայացրեց՝ կապված Ամուլսարում իրենց մասնագիտական խմբի կատարածհետազոտութունների հետ:Կազմակերպության կողմից Ամուլսարում եւ հարակից տարածքներում հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված մեկ բուսատեսակ՝ Potentilla porphyrantha, երկու տեսակի սողուն, տասնութ տեսակի թռչուն եւ չորս տեսակի կաթնասուն: Այսպես, Ամուլսարում և հարակիցտարածքներում բնակվում են Կարմիր գրքում գրանցված գորշ արջը, բեզոարյան այծը, մուֆլոնը, հայկական իժը: Մեկ ամսից ավել է, ինչ տարբեր լրատավամիջոցներով քննարկվում է արքայազն Չարլզի այցը Հայաստան: Նշենք նաև, որ նրան հրավիրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ովվերջերս նշանակվել է Լիդիան ինթերնեյշնլի տնօրենների խորհրդի անդամ: Թերևս այս հանգամանքից ելնելով է, որ բազմաթիվ լրատվամիջոցներով սկսեց շահարկվել, որ Արքայազն Չարլզը գալիս է Հայաստան Ամուլսարի հանքը բացելու նպատակով, ինչն անշուշտ առաջացրեց շատերի զարմանքը ևհատկապես բնապահպանների զայրույթը: Սակայն երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտոնապես հրապարակած մամլո հաղորդագրության մեջ հստակ գրված էր, որ այցը կրելու է մասնավոր բնույթ և Ուելսի Արքայազն Չարլզը մայիսի 28-30-ը մասնավոր այցելությամբ կլինիՀայաստանում` որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր և կայցելի Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ:Տեղին է այստեղ հիշեցնել, որ Ամուլսարում նույնպես հայտնաբերվել են պատմամշակութային հուշարձաններ, դամբարանադաշտեր, քարե և բրոնզեդարյա իրեղեն, ևմշակութային այս ժառանգությունը վտանգված է անգլիական հանքարդյունաբերական ընկերության կողմից Ամուլսարը շահագործելու ծրագրի պառճառով:Այցելության նպատակները պարզելու նպատակով Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամներ հանդիպել ենՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության պաշտոնյաների հետ, ովքեր հավաստիացրել են, որ Ուելսի Արքայազն Չարլզի այցելությունը Հայաստան մասնավոր է և որևէ առնչություն չունի Ամուլսարի հանքի հետ:«Այս հավաստիացումներն ընդունում ենք որպես ի գիտություն, սակայն ցանկանում ենք օգտվելայն առիթից, որ արքայազն Չարլզը զբաղվում է բնապահպանական բարեգործությամբ և վարում բնապահպանական գործունեություն, ուստի նրա այցելության ժամանակ փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով նրան հասանելի դարձնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապվածբնապահպանական, ինչպես նաև սոցիալական խնդիրները»,- այս մասին նախաձեռնության անդամները տեղեկացրել են ֆեյսբուքում բացված միջոցառման էջում :

Մի կարևոր նկատառում ևս` Արքայազն Չարլզը Վայրի բնության համաշխարհային կազմակերպության` WWF-ի Մեծ Բրիտանիայի գրասենյակի պատվավոր նախագահն է: Արդյո՞ք նա տեղյակ է, որ իր ընկեր Արմեն Սարգսյանը Լիդիան Ինթերնեշնլի հետ միասին պատրաստվում են Համաշխարհայինֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինասնական աջակցությամբ շահագործել մի հանք, որը հակասում է Հայաստանի բնապահպանական օրենսդրությանը: Արքայազն Չարզլի հովանավորությամբ գործող Վայրի բնության համաշխարհայինկազմակերպության՝ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի ջանքերով դեռևս 2005-2006թթ. նախագծվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Ջերմուկ ազգային պարկի նախագիծը՝ Ջերմուկ առողջարանային գոտիով, Կեչուտի ջրամբարով, Ամուլսարով հանդերձ, որի հետագա աշխատանքներըև վերջնական հաստատումը կասեցվեցին հանքավայրի հետախուզական աշխատանքների և դրա շահագործումը լիցենզավորելու պատճառով: Արդյո՞ք հաճելի է Արքայազնին լսել, որ իրեն Հայաստան հրավիրողներն անարգում են իր բնապահպանական գործունեության գաղափարը և իր հովանավորածկազմակերպության մեկ այլ երկրի գրասենյակի աշխատանքները, որոնց շնորհիվ պետք է պահպանվեն ոչնչացման եզրին հասնող կենդանատեսակներ: Կարծում ենք, որ Արքայազն Չարլզը պարզապես չգիտի, թե ինչով են զբաղվում իրեն հրավիրող Արմեն Սարգսյանը, ինչպես նաև որպես բնապահպան և վայրիբնության պաշտպան չի խրախուսի, որ իր պետության դիվանագիտական ներկայացուցիչները Հայաստանում նույնպես աջակցեն Ամուլսարի շահագործմանը ծրագրին: Որպես վերջաբան հորդորում ենք հայաստանյան հյուրընկալողներին Արքայազն Չարլզին չհրամցնել որսագողությամբ և հանցավորճանապարհով ձեռք բերված «էկզոտիկ» կերակրատեսակներ՝ պատրաստված ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներից:
WWF-ը, Ամուլսարը ու Արքայազն Չարլզը՝ մեկ խճանկարում:

Թեհմինե Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031