Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հոգեկան վիճակը վատ է: Նրան այցելում են հոգեբույժներ, նա հրաժարվում է եղունգները կտրել, մազերը հարդարել, սափրվել:
Այս լուրը ճշտելու համար դիմեցինք ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանին:
Գոռ Ղլեչյանն ասաց. «Չգիտեմ, ովքեր ինչ նպատակ են հետապնդում նման ստահոդ լուրերը տարածելով: Հունանյանին բավական երկար ժամանակ բժիշկներ չեն այցելել, նրա առողջական վիճակը նորմալ է: Ինչ վերաբերում է նրա հիգիենային , եթե շատ է հետաքրքիր, ասեմ՝ երեկ է լողացել»: