Այսօր «Հենարան» ակումբում «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցելու հայտի վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքին՝ ասաց, որ դա դեռ պաշտոնական արձագանքը չէ:
«Հայ-ադրբեջանական հակամարտությանն անհրաժեշտ է հիշեցնել մոռացված պատկերը: Մենք մտել ենք գործընթացի մեջ, որ վերահաստատենք հին ճշմարտությունը եւ մենք երբեք չենք հրաժարվի այս երկրի նկատմամբ ունեցած մեր իրավունքներից»,- նշեց Այվազյանը:
Այվազյանի խոսքով` արձագանքը եղել է, բայց առաջին շեշտն այն է, որ մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ`իր մասնակցության հարցի հետ կապված Ադրբեջանի ԿԸՀ ներկայացուցիչներին են դիմել, որոնք էլ հաստատել են, թե ինքն իրավունք ունի մասնակցելու այդ ընտրություններին. «Մենք ունենք համախոհների կուռ թիմ, գիտենք, որ դա կարոող է վտանգավոր լինել անգամ կյանքի համար, բայց ես պատրաստ եմ, որովհետեւ այս գործի համար արժե նաեւ կյանքը զոհել: Բաքվում մենք ունենք հենակետեր` մասնավորապես իմ երկու բնակարանները, առանձնատուն: Մենք ունենք նաեւ մեզ աջակից լրագրողներ Հայաստանից, որոնք պատրաստ են ընտրությունների ժամանակ այնտեղ լինել, լուսաբանել»:
Ընտրությունների համար ֆինանսական խնդիրները խնդիր չեն, հավաստիացրեց Այվազյանը՝ հավելելով, ամենակարեւորն Ադրբեջանի պատրաստակամությունն է գնալ մինչեւ վերջ. «Եթե իրենք հաստատեն, ապա մենք ֆինանսական խնդիր չենք ունենա: Մենք մի անգամ մեջլիսի ընտրությանն ենք մասնակցել, ոչ թե նախագահականին, ինչպես շատերն էին ասում: Մենք Ադրբեջանից վախենալու բան չունենք, մենք ենք այդ երկիրը կառուցել, մենք նրանց նման չենք, որ քնած մարդու սպանենք»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Պն. Այվազյան, դուք հասկանում եք, որ հայը շանս չունի Ադրբեջանի նախագահ ընտրվել: Մյուս կողմից, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարում են, որ այսօր Ադրբեջանում բնակվում են մոտ 30 հազար հայեր, որակելով Ադրբեջանը, որպես հանդուրժող և ժողովրդավարական պետություն: Եթե Ադրբեջանի իշխանությունները խելոք լինեն, նրանք իհարկե ձեզ անմիջապես կգրանցեն որպես նախագահի թեկնուծու և դրա մասին կթմբկահարեն աշխարհով մեկ, ստեղծելով դեմոկրատական Ադրբեջանի “իմիջ”:
Դա է արդյոք Ձեր նպատակը?
Գրիգորի,այն,որ դու հանդիսանալով ,,դեմոկրատական,, , ,,ինտերնացիոնալ,, և այլն, և այլն երկրի լիիրավ քաղաքացի, de jure, իրավունք ունես մասնակցել նրանց նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու,դա հասկանալի է:Սակայն իրավունքից բացի գոյություն ունի առողջ միտք և առողջ տրամաբանություն:Քո ասելով,դու հավաքելու էս 60-90 տոկոս ձայն:Հրաշալի է:Ստացվում է,որ բոլոր ադրբեջանցիները հայամետ են.իսկ մենք այդ մասին նույնիսկ չենք էլ իմացել:Քեզ հասկանալի լեզվով ասած,քո այդ քայլը քյալլագյոզություն է :Այստեղ երկու տարբերակ կա.առաջինի մասին նշել է Armen Sarkissian-ը իր քոմենթում,իսկ երկրորդը,դու քո այդ քայլով, հավանաբար, քաղաքական կապիտալ էս ուզում կուտակել,հետագայում քո թեկնածությունը ՀՀ-ում նախագահական ընտրությունների ժամանակ դնելու համար:Նախորոք ասեմ,չի ստացվի,քանի որ այս ամբողջ ընթացքում մենք այնքան պատահական մարդ ու թեկնածու տեսանք,որ՝ինչպես ասում են արևմտահայերը՝ ,,ալ կբավէ,,: