Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»

Մայիս 27,2013 12:51

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության, հայտարարության մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Ադրբեջանում ընտրություններ են եւ որեւէ առաջխաղացում, առաջընթաց առայժմ ես չեմ ակնկալում: Հերթական աշխատանքային այցն է եղել եւ բա էլ ինչ պետք է ասեին: Այս 20 տարի է՝ ասում են ակտիվացնեն, ստատուս-քվոն պետք է փոխվի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի եւ նրանց հայտարարության մասին այսպիսի կարծիք հայտնեց նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքերով՝ «Ես գործընթացի կարգավորման գործընթացների որեւէ ակտիվացում չեմ սպասում: Որեւէ արտառոց արտահայտություն այս ընթացքում չի եղել: Ասվել են նույն այն բառակապակցությունները, որոնք մշտապես ասվում են, որ ավելի ակտիվացնեն եւ այլն: Եթե խոսքը Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության մասին է, ապա այո, այդտեղ կային որոշակի նոր տարրեր»:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց՝ «Միանշանակ է, որ ստատուս-քվոն անընդունելի է, ընդ որում` բոլորի համար, նախեւառաջ` Ադրբեջանի, Հայաստանի եւ նրանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվո նշանակում է` ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակումը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էլ չկա որեւէ մեկին համոզելու այդ կարգավիճակի պահպանման անընդունելիության մասին»:

Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ «ՌԴ արտգործնախարարի հայտարարության մեջ նոր տարրեր կան, որոնք ոչ հարիր են մեր ռազմավարական գործընկերոջը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ապա դրանք ամբողջովին մտնում են վերջին տարիների հայտարարությունների տրամաբանության մեջ, որեւէ նոր տարր չի նկատվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031