Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանախեղդ ընտրություններ Ախուրիկում. դարձյալ հաղթել է ՀՀԿ-ական կին գյուղապետը

Մայիս 27,2013 12:42

varduhi-gaspar

Երեկ Շիրակի մարզի Ախուրիկում գյուղում ՏԻՄ ընտրություններ էին, որտեղ մրցապայքարի էին դուրս եկել ՀՀԿ-ական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը, ով Շիրակի մարզպետարանի գյուղվարչության նախկին աշխատակիցներից էր, և գյուղապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար, անկուսակցական Սարգիս Սարգսյանը` գյուղում հայտնի Ջանո անունով: Տիկինը 141 ձայնով հաղթել է իր մրցակցին. ՀՀԿ-ական գյուղապետը հավաքել է 317 ձայն, Սարգիս Սարգսյանը` 176, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 11: Հետաքրքիրն այն է, որ այս տիկինը մշտապես հաղթում է ընտրություններում, անկախ այն հանգամանքից` քանի թեկնածու է առաջադրվում ու ովքեր են առաջադրվողները: Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պաշտոնյաների բնութագրմամբ, նա բավականին լավ թիմ ունի, և բոլոր տեսակի ընտրություններում` լինի ԱԺ, թե նախագահական եթե Վարդիթեր Գասպարյանը իր թիմով որևէ մեկին սատարում է, ուրեմն վերջինս հաղթանակ է տանում:

sergey-sargsyan

Հետաքրքիրն այն է, որ նրա մրցակիցը` Սարգիս Սարգսյանը, ով գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնն է զբաղեցրել, անցած տարի իր դիմումի համաձայն դուրս է եկել զբաղեցրած պաշտոնից և այժմ Գյումրի-Ախուրիկ միջհամայնքային երթուղու վարորդ է աշխատում, այսինքն վարորդի աշխատանքը գերադասել է ՀՀԿ-ական տիկնոջ հետ աշխատելուց:

Ի դեպ, Սարգիս Սարգսյանի թիմակիցները մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ երեկ Ախուրիկում ՀՀԿ-ական թեկնածուին սատարելու համար լրացուցիչ ոստիկանական ուժեր ու ազգային անվտանգության աշխատակիցներ են բերել:Թեև, ըստ նրանց, ընտրատեղամասի ներսում օրենքով սահմանված կարգով կային հերթապահ ոստիկանններ: Սարգիս Սարգսյանի կողմնակիցների ասելով, ոստիկանները քաղաքացիական հագուստ հագած Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի ու Ախուրյանի ԱԱԾ-ի պետի տեղակալի գլխավորությամբ շարք են կանգնել ու այնպես են շրջափակել դպրոցի շենքը, որտեղ տեղի էին ունենում ընտրությունները, որ թվացել է , թե ընդդիմության միտինգ է ներսում, զգուշանում են:

Սարգիս Սարգսյանի թիմակիցների բողոքի համաձայն, ընտրողներին ընտրատեղամաս էին հասցնում գյուղապետին պատկանող խանութից, որը ծառայել է որպես շտաբ: Նրանք նաև մեզ փոխանցեցին, որ Սարգիս Սարգսյանը չէր կարող աշխատել ՀՀԿ-ական գյուղապետի հետ այն պատճառով, քանի որ տիկին Գասպարյանը ավանդական գյուղում բարոյահոգեբանական մթնոլորտն է փչացրել: Այն գյուղում, որտեղ բոլորը միմյանց հարսանիքի, կնունքի ու թաղմանը մասնակցում էին, թասիբի ու խաթրի գյուղ է, գյուղապետը, ըստ Սարգիս Սարգսյանի կողմնակիցների, մարդկանց մեջ թշնամանք է հրահրել: Սարգիս Սարգսյանը հենց այդ պատճառով էլ առաջադրել էր իր թեկնածությունը , որպեսզի վերականգներ գյուղի հին ավանդույթներն ու բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ինչևէ, նշենք, որ Ախուրիկը Շիրակի մարզում հայտնի էր որպես պարտքերի ու տոկոսների մեջ թաղված գյուղ. նախկին գյուղապետ Դրաստամատ Բադեյանը, մեծ պարտքեր կուտակելով , տուն-տեղ վաճառել ու ընտանքիով փախել էր գյուղից: Իսկ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները անչափ գոհ են ՀՀԿ-ական գյուղապետի աշխատանքից, քանի բյուջեն նախկինում 20 տոկոսանոց բյուջե կատարող գյուղը այսօր ապահովում է իրենց պահանջած ցուցանիշը, ՀՀԿ-ական կնոջը հաջողվում է ապահովել նորմալ հարկահավաքություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները` Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031