Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 17-ամյա աղջիկը մահացել է

Մայիս 27,2013 11:25

Նոյեմբերյանի Պտղավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակում մայիսի 26-ին ժամը 22-ն անց 10 րոպեին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է ընդունվել Գյումրիի 17-ամյա բնակչուհի Լիանա Մկրտչյանը: Այդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ դրանից 10 րոպե անց՝ 22-ն անց 20 րոպեին արձանագրվել է կլինիկական մահ, ժամը 22-անց 40 րոպեին աղջիկը մահացել է:

Հիշեցնենք, որ Գյումրիից Դոնի Ռոստով մեկնող «Մերսեդես» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը մայիսի 26-ի առավոտյան արագությունը գերազանցելու պատճառով շրջվել էր, որի հետեւանքով ուղեւորներից 52-ամյա Ավետիք Թորոսյանը տեղում մահացել էր: 18 ուղեւորները տեղափոխվել էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից 2-ը՝ Գյումրիի բժշկական հաստատություններ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայրենասեր says:

    Ամոթ էս պետությանը, որ մարդիկ հարկադրաբար գնում են դուրս աշխատանքի ու փորձանքի մեջ են ընկնում: Ով կուզենա գնալ դուրս, եթե իր երկրում իրան մարդու տեղ դնեն?:Առաջ ասում էինք`դրսում 2րդ սորտի մարդ ենք, հիմա սեփական երկրում, սեփական հողի վրա, սեփական իշխանությունների կողմից 3-րդ սորտի մարդ ենք դարձել: Այ մարդ, ինչ են ուզում էս ապաշնորհ ղեկավարները մեզանից`հայ ժողովրդից, ինչ են տվել, որ չեն կարա ետ վերցնեն, ինչու են ամեն օր բռնաբարում սեփական ժողովրդին?, ուժ ունեն, թող մեր երկրի շահերը ոտնահարող պետություններին բռնաբարեն: Էս վթարի մահերը էս իշխանությունների վզին են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031