Լրահոս
Օրվա լրահոսը

BMW-ի վարորդը, ով Toyota Land Cruiser-ը Օրբելի փողոցում օդ էր հանել, ոստիկանության քննիչ է

Մայիս 27,2013 10:55

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնում է shamshyan.com-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:20-ի սահմաններում Օրբելու փողոցի 35 շենքի դիմաց բախվել էին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Ռաֆայելյանի վարած BMW մակնիշի 35 ՍD 382 համարանիշի և Երևանի Նորքի այգիների բնակիչ 22-ամյա Էրիկ Թորոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 33 ՍՍ 338 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Toyota Land Cruiser-ի ուղևոր ՝ Օրբելի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Լանա Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ՝ Լ. Ասատրյանն ու Է. Թորոսյանը՝ Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Ռ. Ռաֆայելյանը՝ թիվ 3 բուժմիավորում: Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին, Toyota-ն էլ իր հերթին հարվածել է հաստաբուն ծառին ու հայտնվել մայթին, իսկ BMW-ն էլ առաջամասով հայտնվել էր Toyota Land Cruiser-ի տակ՝ Toyota Land Cruiser-ը բարձրացնելով օդ: Գ. Շամշյանը հայտնում է որ BMW-ի վարորդ Ռ. Ռաֆայելյանը աշխատում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում՝ որպես քննիչ, կոչումով լեյտենանտ է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ինչ է նշանակում ,,ըստ տեղեկությունների,մեղավորը ,,այսինչն է,,?:Պետք է հասկանալ՝ըստ Շամշյանի?տեղեկությունների (կամ ենթադրությունների):Եթե որոշողը Շամշյանն է,էլ ինչ իմաստ ունի ուժ ու միջոցներ ծախսել քննության վրա:Ինչ անմեղության կանխավարկած,ինչ բան:Գագոյին հարցրեք,ու հարցերը տեղում լուծեք ( Գագոյի աչքաչափով):Ահագին միջոցներ կտնտեսվեն:Երևի ,,հասունացել է,,ժամանակը, Գագիկ Շամշյանին իրավունք վերապահել՝տեղում, դեպքի վայրում, դատավճիռներ կայացնել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031