ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբանանին եւ մասնավորապես լիբանանյան «Հըզբոլա» շարժմանը կոչ է անում չխառնվել Սիրիայի հակամարտությանը:
Անցած շաբաթ «Հըզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալան հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կողմնակիցները հակամարտում են Սիրիայում: Նա խոստացել էր հաղթել ապստամբներին, ովքեր դուրս են եկել այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ:
Նաիրա Բուլղադարյան
«Ազատություն» ռադիոկայան